"After the Tribulation" full movie with Armenian subtitles
Watch Video
December 21, 2012
«Իսկ եթե դետը, տեսնելով, որ սուր է գալիս,եղջյուր չփչի,
ու ժողովուրդը ոչ մի նախազգուշացում չստանա,
և սուրը գա ու վերացնի նրանց հոգին,
ապա այն կվերացվի նրանց հանցանքի պատճառով,
բայց նրա արյունը դետի
ձեռքից կպահանջեմ»։ - Եզեկիել 33:6
2001թ. սեպտեմբերի 11-ի վաղ
առավոտ է, երեքշաբթի:
- Որքան գեղեցիկ առավոտ է, չէ՞:
- Կատարյալ աշնանային առավոտ:
թ. սեպտեմբերի -ին աշխարհը փոխվեց:
«Ազատների երկիրը» վերածվեց
ստրուկների երկրի: Մի ժամանակ փառք վայելող
մեր Միացյալ Նահանգների ժողովուրդն
իր անվտանգության համար վաճառում է ազատությունը:
Սակայն արդյո՞ք այդ ամենը
նախագծված է եղել:
«թ. դեկտեմբերի ` «անարգության ամսաթիվ»:
Անակնկալ և միտումնավոր հարձակվել են
Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա:
Այդ անարգ օրվա իրադարձությունների մասին
դեռ շատ մութ հարցեր են մնացել: Սակայն մի բան
մենք հաստատ գիտենք`
Պերլ Հարբորի վրա այդ անակնկալ հարձակումը սկիզբ դրեց
իրադարձությունների շարքի, որն ի վերջո
կհանգեցներ համաշխահային մեկ կառավարության ստեղծման:
«Ճապոնիան սկսեց այս պատերազմը դավաճանությամբ:
Մենք կավարտենք այն հաղթանակով»:
Համաշխարհային -րդ պատերազմից հետո,
կազմավորվեց Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ), որն արագացրեց
համաշխարհային մեկ կառավարության ստեղծումը:
Յուրաքանչյուր պատերազմ մեզ
մի քայլով մոտեցնում է նրան,
ինչն Աստվածաշունչն անվանում է
«աշխարհի վերջը»: Ամենուրեք
ստեղծվում են անցակետեր; ոստիկանությունը
խստանում Է ՄԱԿ-ի ժողովուրդների
և նրանց հանդեպ, ովքեր հասկանում են
աստվածաշնչյան մարգարեությունը.
ինչ գալու է, անակնկալ չի լինի:
Աստվածաշնչում ասվում է, որ ըստ
Յակոբոսի, ապագայում բոլորը պետք է նշան ունենան
գնելու և վաճառելու համար:
Քանի որ մեր ներկայիս տնտեսական համակարգը փլուզվում է,
և տեխնոլոգիաներն ընդլայնվում են, կանխիկ գումարը
կմնա անցյալում: Անկանխիկ գումարով հասարակություն
ունենալու իրականությունը սարերի ետևում չէ:
Իրականում, այն արդեն ընթացքում է:
Չնայած կրոնական առաջնորդներից շատերի
հերքումներին, չար մարդիկ անվերջ ջանում են,
որպեսզի հաստատվի համաշխարհային նոր կարգ:
Մենք տեսնում ենք, որ վերջն արագորեն մոտենում է, և
Նեռի հայտնվելու համար դաշտ է ստեղծվում:
Լսում ենք նրանց, ովքեր ցանկանում են քանդել
մեր ԱՄՆ սահմանադրությունը
և խթանել «... նոր համաշխարհային կարգ ...»
համընդհանուր կառավարման համակարգը:
Եվ այս ամենը հաշվի առնելով,
ֆիլմը շատ ավելի կարևոր է դառնում, քան երբևէ:
Սատանան աշխատում է ստեղծել
մեկ համաշխարհային կառավարություն և մեկ համաշխարհային կրոն`
պատրաստվելով Նեռի գալստին:
Նա նաև խաբել է ժամանակակից ավետարանական քրիստոնյաներին`
հավատացնելով նրանց, որ նրանց
կհեռացնեն այս երկրագնդից նախքան Մեծ Նեղությունը:
Այս ուսմունքը, որը հայտնի է որպես
«մինչև մեծ նեղության շրջանի հափշտակություն», ուսուցանում է,
որ Քրիստոսը ցանկացած պահի կարող է վերադառնալ,
և նրա գալուստն ավետող ոչ մի նշան չի լինի:
Որպես այս խաբեության հետևանք,
քրիստոնյաների մեծամասնությունն
անպատրաստ է այս ամենին:
Չնայած նրան, որ Սուրբ Գրքում (Մատթէոս և այլն)
հստակ նշված է, որ հափշտակությունը տեղի կունենա
ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ, մեծանուն քարոզիչները,
ավետարանական քոլեջները և հայտնի ֆիլմերը
ինչպես, օրինակ, «Մնացածները» ֆիլմը, մարդկանց սովորեցրել են ակնկալել,
որ հափշտակությունը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի:
Եվ քանի որ քրիստոնյաների մեծ մասը երբեք չեն կարդացել
ամբողջ Աստվածաշունչը, քչերն են տեղյակ,
որ մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությունը
սուրբ գրքում չհայտնաբերված խաբեություն է: Սակայն, եթե
մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությունը չի գրված
Սուրբ Գրքում, ապա որտեղի՞ց է այն գալիս:
Մեծ նեղությունից հետո
Ես Սթիվեն Անդերսոնն եմ`
բապտիստական եկեղեցու հավատարիմ խոսքի Հովիվ
Արիզոնա նահանգում և եկել եմ առաքելությամբ`
լուսավորելու մարդկանց մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությանը,
քանի որ շատերը անտեղյակ են,
և ես պարզապես հավատում եմ, որ եթե
մարդիկ տեսնեն Սուրբ Գիրքը և տեսնեն
փաստերը, ապա նրանց համար դժվար չի լինի
գալ այն եզրակացության, որ հափշտակությունը միանշանակ
գալու է մեծ նեղությունից հետո:
Ես Ռոջեր Հիմենեսն եմ`
Սակրամենտոյի (Կալիֆորնիա) բապտիստական եկեղեցու Հովիվ:
Մեծացել ե մ քրիստոնեկան ընտանիքում
, որտեղ ինձ սովորեցրել են մինչև մեծ նեղության շրջանի հափշտակության մասին:
Իմ ամբողջ կյանքում ես երբեք պատճառ չեմ ունեցել կասկածելու դրանում:
Քարեզիչներն են մեզ դա ասել, իսկ ես
դա պարզապես ընդունել եմ, սակայն
քանի որ ես էի ենթարկվում այդ ուսմունքին, սկսեցի
տեսնել, թե որքան հակասուրբգրային է իրականում այդ ամենը,
և ես պարզապես զգում եմ, որ մենք պետք է սովորեցնենք
ուսումնասիրել Աստվածաշունչը
և այնտե՛ղ գտնել ճշմարտությունը:
Հովիվ Անդերսոն. «Մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությունը բավականին նոր ուղղություն է:
Ոչ մի ապացույց չկա, որ որևէ մեկն այն ուսուցանել է մինչև թ.»:
Հովիվ Հիմենես.«Մենք պետք է հասկանանք, որ -ականները բավականին ուշ ժամանակաշրջան է պատմության մեջ:
Քրիստոսի ժամանակից սկսած հազարավոր տարիների ընթացքում
մենք անցել ենք բարեփոխումներ,
շփվել բազմաթիվ աստվածաբանների հետ. ինչ էլ որ անում եք կամ
համաձայն չեք այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են
Մարտին Լյութերը կամ Ջոն Կելվինը կամ այլոք, փաստն այն է, որ
հազարավոր գրքեր, թղթեր, շարադրանքներ
և մի ամբողջ քարոզ կատարվել է
մինչև թ.»:
Հովիվ Անդերսոն . «Եւ ես ասում եմ, որ
չկա ոչ մի ապացույց որևէ աղանդից,
որևէ տեսակի քրիստոնեությունից, որ
ուսուցանել է այս ուսմունքը»:
Հովիվ Հեմինես. «Երբ նայում եք պատմական
իրադարձություններին, պետք է հարցնեք ինքներդ ձեզ,
«Որո՞նք են մինչև մեծ նեղության շրջանի հափշտակության արմատները»:
Դոկտոր Ռոլանդ Ռասմուսեն. «Մինչև մեծ նեղության շրջանի
տեսության առաջին հետևորդներից մեկը
Ջոն Նելսոն Դարբին էր: -ական թվականներին նա սկսեց
ուսուցանել ուսմունք, որն անվանեց
«Գաղտնի հափշտակություն»: Ավելի ուշ
նա ստեղծեց աստվածաշնչյան իր թարգմանությունը,
որից նա հանեց ամբողջական խոսքեր,
ապականված կարևոր աստվածաշնչյան համոզմունքներ և
փոխեց հիմնական հատվածները, որոնք վերաբերում էին
Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին:
Ջոն Նելսոն Դարբին, որը հայտնի է որպես
«Ժամանակակից դիսպենսիացիոնալիզմի հայր»,
-րդ դարում առաջ է քաշում «Մինչև մեծ նեղության շրջանի հափշտակության մասին» իր տեսությունը:
Ավելի ուշ մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությունը լայն տարածում
գտավ և ընդունվեց բաբտիստների մեջ,
երբ Oxford University Press հրատարակչությունը
հրատարակեց Սքոուֆիլդի բացատրական Աստվածաշունչը, որը պարունակում էր
եզրային մեկնաբանություններ` խթանելով Դարբիի
գաղտնի հափշտակության հասկացությունը: Այս մեկնաբանությունները
պատճառ հանդիսացան, որ շատ քրիստոնյաներ ընդունեն
այս ուսմունքը, ասես Աստված ինքն էր ասել»:
Հովիվ Անդերսոն. «Սատանան ավելի շատ
Սքոուֆիլդի բացատրական Աստվածաշնչի համակարգն է օգտագործել,
«Մինչև մեծ նեղության շրջանի
հափշտակության մասին» ուսմունքը խթանելու համար:
Ուզու՞մ եք իմանալ, որտեղից է այն գալիս: Ահա, թե ինչպես այն մտավ
եկեղեցի: Ահա, թե որտեղից է Հովիվը ստանում դա:
Այն Աստվածաշնչից չէ: Անշուշտ, այն
չի եկել Հիսուս Քրիստոսի շուրթերից,
այլ գալիս է Սքոֆիլդի շուրթերից: Սքոֆիլդի
գրությունները մատնանշում են մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությունը
և ստիպում ընթերցողին հավատալ, որ դա
Սուրբ Գրքում է գրված, մինչդեռ այն իրականում այնտեղ չէ:
Ուստի, քանի որ Սքոֆիլդի Աստվածաշունչն ուղարկվում է
շատ ճեմարաններ և քոլեջներ,
և շատ երիտասարդ քարոզիչներ ընթերցելով
այն, սկսեցին
պարզապես ընդունել մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությունը
որպես փաստ և սկսեցին քարոզել այն»:
Դոկտոր Ռոլանդ Ռասմուսեն. «Մոտալուտ
հափշտակության հերյուրանքները Դոն Թոմսոնի
ֆիլմերի միջոցով հասան նաև յոթանասունականների սերնդնին:
«Հանկարծակի և առանց նախազգուշացման, հազարավոր, գուցե միլիոնավոր մարդիկ պարզապես անհետացան»:
Որոշ ականատեսների համար
այդ անհետացումները հասկանալի չէին,
բայց մի բան հաստատ էր: Միլիոնավոր մարդիկ, ովքեր
երեկ ապրում էին այս երկրագնդի վրա, այս առավոտ արդեն այստեղ չեն»:
Դոկտոր Ռոլանդ Ռասմուսեն.«Թոմսոնի թրիլերների
եռերգությունը կարևոր դեր է խաղացել պատանիների
սերնդի ուսմունքի համար: Դրա պրիմիերայից ի վեր
միլիոնից ավելի մարդիկ տեսել են «Գողը գիշերով» ֆիլմը:
թ. Թիմ Դեյլհաուսը հրատարակեց
Թիմ Լահայի և Ջերի Ջենքինսի` «Մնացածները» ապոկալիպտիկ վեպը»:
Հովիվ Անդերսոն. «Սա արձակ է,
որտեղ նկարագրվում է, թե ինչպես են բոլորն անհետանում, և ոչ ոք
չգիտի, թե որտեղ են նրանք: Մեքենաները բախվում են իրար
; օդանավերը ընկնում, որովհետև
օդաչուն չկա, և մինչև մեծ նեղության շրջանի հափշտակության մասին
այս դրամատիկ ներկայացումը դարձել է
ամերիկյան մշակույթի մի մասը, իսկ մարդիկ
պարզապես այն ընդունում են որպես իրականություն և … օ՜ֆ...
հիմար ֆիլմ է:
Դոկտոր Ռոլանդ Ռասմուսեն. «Մնացածները» ֆիլմը
վաճառվել է միլիոն օրինակով,
գրքեր են գրվել դրա հիման վրա, ինչպես նաև երեք ֆիլմեր
ադապտացվել: Սակայն «Մնացածները»
գեղարվեստական գրականության նմուշ է:
Հափշտակության մասին ճշմարտությունն
իմանալու համար պետք է թերթել Աստվածաշունչը:
Հովիվ Անդերսոն. « Թեսաղոնիկեցիս Գլուխ -ը
հափշտակության մասին հիմնական հատվածն է,
և այնտեղ հավանաբար մենք գտնում ենք
հափշտակությանը վերաբերող ամենահայտնի մեջբերումը:
Բոլորն են համամիտ, որ
այդ հատվածը հափշտակության մասին է:
Այդ հատվածն է ամենահստակ ձևով Աստվածաշնչում սովորեցնում,
որ Հիսուսը գալիս է ամպերով, և մենք hանդիպում ենք նրան:
Խոսք -ում Աստվածաշունչն ասում է.
( Թեսաղոնիկեցիս :) Եղբայրնե՛ր, չենք ուզեր
որ անգէտ ըլլաք ննջեցեալներուն մասին,
որպէսզի չտրտմիք ինչպէս ուրիշները՝ որ յոյս չունին:
( Թեսաղոնիկեցիս :) Արդարև եթէ կը հաւատանք
թէ Յիսուս մեռաւ և յարութիւն առաւ,
նոյնպէս ալ հաւատանք թէ Աստուած պիտի բերէ
Յիսուսով ննջողները՝ անոր հետ:
Հովիվ Անդերսոն.«Այնպես որ, այն, ինչ նա ասում է այստեղ այն է,
որ նա չի ուզում, որ նրանք անիրազեկ լինեն
քրիստոնյաների մասին, հավատացյալներ, ովքեր մահացել են,
նրանք, ովքեր քնած են Հիսուսի մեջ, նրանք, ովքեր
արդեն գնացել են լինելու Տիրոջ հետ: Նա ասում է.
«Չեմ ուզում, որ անգիտանաք այս մասին, եղբայրներ
քանի որ ես չեմ ուզում, որ դուք սգաք նրանց նման,
ովքեր հույս չունեն: Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ
կտեսնեք Ձեր սիրելիին ևս մեկ անգամ, որ եղել է
փրկված մարդ: Դուք կտեսնեք նրանց
ևս մեկ անգամ, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ երբ
Հիսուս Քրիստոսը վերադառնա, նա կբերի նրանց իր հետ:
Քրիստոսով մեռածները հարություն պիտի առնեն առաջինը:
Դա է պատճառը, որ նա ասել է խոսք -ում.
( Թեսաղոնիկեցիս :) Հետևաբար մխիթարեցէ՛ք զիրար այս խօսքերով:
Հովիվ Անդերսոն.«Դա է պատճառը, որ սրանք,
իրոք, հայտնի տողեր են, որ կարող եք լսել հուղարկավորության ժամանակ:
Ես ներկա եմ եղել շատ հուղարկավորությունների,
որտեղ մարդիկ մխիթարել են միմյանց այս խոսքերով:
Ուստի, ամեն մի խոսքում, նա բերում է այն փաստը,
որ մենք պետք է տեսնենք կյանքից հեռացած մարդկանց ևս մեկ անգամ:
( Թեսաղոնիկեցիս :) Որովհետև սա՛ կը յայտարարենք ձեզի՝
Տէրոջ խօսքով, թէ մենք՝
մինչև Տէրոջ գալուստը ողջ մնացողներս՝
բնա՛ւ պիտի չկանխենք ննջեցեալները:
( Թեսաղոնիկեցիս : )Քանի որ նոյն ինքն Տէրը
պիտի իջնէ երկինքէն՝ ազդարարութեան հրամանով,
հրեշտակապետին ձայնով և Աստուծոյ փողով, ու
նախ Քրիստոսով մեռածնե՛րը յարութիւն պիտի առնեն:
( Թեսաղոնիկեցիս :) Ապա մենք, ողջ մնացողներս,
անոնց հետ պիտի յափշտակուինք ամպերով՝
Տէրը դիմաւորելու օդին մէջ, և այդպէս
Տէրոջ հետ պիտի ըլլանք յաւիտեան:
( Թեսաղոնիկեցիս :) Ուրեմն իրար մխիթարեցէք այս խօսքերովը։
Հովիվ Անդերսոն.«Այնպես որ, եթե դուք հասկանում եք համատեքստը,
մխիթարվեք նրանով, որ դուք կարող եք տեսնել
ձեր սիրելիներին կրկին: Նա ասում է, որ դուք կտեսնեք նրանց կրկին, քանի որ,
եթե դուք հավատում եք, որ Հիսուսը մահացել է և
հարություն է առել այնպես էլ նրանց,
ովքեր ննջում են Հիսուսի մեջ, Աստված կբերի իր հետ:
Նրանք պատրաստվում են հարություն առնել:
Քրիստոսով մեռածները հարություն պիտի առնեն առաջինը: Նա ասում է.
Մխիթարեք միմյանց դրանով:
Նշումներ չկան, որ դուք
կխուսափեք հալածանքներից: Դուք չեք հալածվի:
Դուք չեք անցնի տառապանքների միջով:
Չեք տառապի, չեք տանջվի:
Այս հատվածում նշվու՞մ է
որևէ բան մեծ նեղության մասին:
Ո՛չ: Նա չի նշում: Մխիթարե՛ք միմյանց նրանով, որ
չե՛ք անցնի նեղության միջով:
Մխիթարե՛ք միմյանց նրանով, որ չե՛ք հալածվի:
Մխիթարե՛ք միմյանց նրանով, որ մինչև մեծ նեղության շրջանի հափշտակություն կա:
Սա այն չէ, ինչ նա ասում է:
Հովիվ Հիմենես.«Հիմա, երբ մենք նայում ենք այս հատվածին,
տեսնում ենք մի քանի հատկանիշներ,
որոնք վերաբերում են հափշտակությանը, որն էլ օգնում է մեզ
բացահայտել հափշտակությունն այլ հատվածներում: Կցանկանայի,
որ Դուք հասկանաք, թե ինչից է բաղկացած հափշտակությունը:
Եթե նայեք խոսք -ին, ապա այնտեղ ասվում է.
«Քանի որ Տերն ինքը պիտի իջնի երկնքից ...»:
Այնպես որ, առաջինը, ինչ պետք է հասկանանք
հափշտակության մասին այն է, որ
Տերն իջնում է երկնքից գոռալով
և Հրեշտակապետի ձայնով, և ես ուզում եմ, որ դուք սա իմանաք, և
Աստծո փողով: Դա արդեն երկրորդ հատկանիշն է,
որ կցանկանայի տեսնեք հափշտակության մեջ:
Տերը կիջնի, կլինի Աստծո հաղթաթուղթը,
և ապա Աստվածաշունչն ասում է. «Քրիստոսով մեռյալները
առաջինը հարություն պիտի առնեն:
Հետո մենք, ովքեր ողջ են և կմնան... »
Հաշվի առեք հետևյալ խոսքերը. «նրանց հետ
միասին ամպերում ...»: Այնպես որ,
երբ հափշտակությունը տեղի է ունենում,
ըստ Թեսաղոնիկեցիս գլուխ -ի,
հափշտակության հատկանիշներն են`
. Տերն իջնում է . շեփորը հնչում է
. հափշտակված ամպերի մեջ
Հովիվ Հիմենես.«Մեզ կհափշտակեն,
որպեսզի միասին հանդիպենք նրան ամպերում»:
Հովիվ Անդերսոն.«Վերադառնանք Մատթեոսի
և տեսնենք ճիշտ նույն տարրերը Մատթեոսի : --ում:
Նայենք Մատթեոսի :-ը. «այդ օրերի
մեծ նեղությունից անմիջապես հետո», և երբեմն
ուզում եմ պարզապես հարցնել մարդկանց.
«ՀԵՏՈ բառի ո՞ր մասը չեք հասկանում այս հատվածում»:
Սակայն ասվում է.
(Մատթեոս :) Այդ օրերի նեղությունից
անմիջապես հետո արևը կխավարի,
լուսինը իր լույսը չի տա,
աստղերը կընկնեն երկնքից,
և երկնքի զորությունները կշարժվեն:
(Մատթեոս :) Այդ ժամանակ մարդու
Որդու նշանը կերևա երկնքում,
և երկրի բոլոր ցեղերը կողբան և
կուրծք կծեծեն ու մարդու
Որդուն կտեսնեն
երկնքի ամպերի վրա զորությամբ
ու մեծ փառքով գալիս։
(Մատթեոս :)Նա կուղարկի իր հրեշտակներին
փողի մեծ ձայնով, և նրանք կհավաքեն
նրա ընտրյալներին չորս կողմերից՝
երկնքի մի ծայրից մինչև մյուս ծայրը։
Հովիվ Անդերսոն.«Բոլոր տեղերում Հիսուսը գալիս է
ամպերի միջով, լսվում են շեփորի ձայներ:
Նա ուղարկում է հրեշտակներին,
որպեսզի հավաքեն իր ընտրյալներին»:
Հովիվ Հիմենես.«Ես սա ձեզ
ցույց տվեցի, որ հասկանաք, որ
Մատթեոս : --ում մենք տեսնում ենք հափշտակությունը, և
երբ համեմատում ենք այն Թեսաղոնիկեցիս : --ի հետ,
այն կատարելապես համապատասխանում է»:
Հովիվ Անդերսոն.«Հիշենք սա
և գնանք Մարկոս , որտեղ ասում է
նույն բաները, ինչ Մատթեոս -ում է ասվում:
Դա այն է, ինչ կկոչենք «զուգահեռ հատված»:
Այդ երկու հատվածներում կգտնեք նույն քարոզը,
նույն ուսուցումը: Կարող եք դրանք կողք կողքի դնել:
Նրանք ասում են նույն բաները:
Թույլ տվեք դա ձեզ ցույց տալ այդ հատվածում:
Խոսք -ում ասվում է.
(Մարկոս :) Այն օրերին այդ
նեղությունից հետո արևը կխավարի,
լուսինը իր լույսը չի տա:
(Մարկոս :) աստղերը կընկնեն երկնքից,
և երկնքում եղող զորությունները կշարժվեն:
(Մարկոս :) Այդ ժամանակ մարդու Որդուն կտեսնեն ամպերի մեջ մեծ զորությամբ ու փառքով գալիս:
(Մարկոս:) Այդ ժամանակ նա կուղարկի
հրեշտակներին ու կհավաքի իր ընտրյալներին
չորս կողմերից՝ երկրի
ծայրից մինչև երկնքի ծայրը:
Հովիվ Անդերսոն.«Այժմ այս պահին մենք
կարող ենք պարզապես աղոթել և
գնալ տուն: Մենք պետք է պարզապես
կարողանանք փակել մեր Աստվածաշունչը և ասել.
«Ահա: Այն ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ է» և
ուղղակի փակել Աստվածաշունչն ու գնալ տուն:
Բայց ո՛չ, մենք չենք պատրաստվում փակել
Աստվածաշունչը և տուն գնալ, քանի որ
ես պատրաստվում եմ ապացուցել և ցույց տալ ձեզ,
որ այստեղ խոսքը հափշտակության մասին է և ասվում է,
որ այն գալու է ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ հետո»:
Հովիվ Անդերսոն.«Շատ մարդիկ կհարձակվեն
այս գլխի վրա և կասեն. «Դուք չեք կարող կառուցել ձեր
ուսմւոնքը` հիմնվելով Մատթեոս -ի վրա,
քանի որ Մատթեոս -ը միայն խոսում է հրեաների հետ:
Նրանք պարզապես կասեն.
«Սա միայն հրեաների համար է»: Իսկ ոմն գիտնական
ինչ-որ տեղ որոշել է, որ Մատթեոսի գիրքը
հրեաներին է վերաբերվում, Մարկոսինը` հռոմեացիներին,
Ղուկասինը` հույներին,
իսկ Հովհաննեսինը` աշխարհին:
Շնորհակալ ենք, Աստծուն, որ մեզ ընդգրկել է
չորս Ավետարաններից առնվազն մեկում: Բայց ո՞վ ասաց, որ դա այդպես է:
Գուցե Մատթեոսն ուղղված էր դեպի հրեաները:
Գուցե Ղուկասն ուղղված էր դեպի հույները:
Գուցե Պողոս առաքյալի նամակը Եփեսացիներին`
ուղղված էր դեպի եփեսացիները: Ի՞նչ եք կարծում:
Գուցե Պողոս առաքյալի նամակը հրեաներին
ուղղված էր դեպի հրեաները: Գուցե Պողոս առաքյալի նամակը
թեսաղոնիկեցիներին ուղղված էր
դեպի թեսաղոնիկեցիները: Իմն է
յուրաքանչյուր գլուխ, յուրաքանչյուր խոսք,
յուրաքանչյուր տող: Տիտոսի գիրքը ոչ միայն
Տիտոսի համար է: Դա շատ կարճ կյանք ունեցած գիրք էր:
Այն ամեն Հովիվ պարտավոր է կարդալ:
Այն ամեն հավատացյալ պետք է կարդա:
Դա Նոր Կտակարանն է»:
Հովիվ Անդերսոն.«Բայց ահա, թե ինչ են ասում.
«Ո՛չ, դուք չեք հասկանում»:
Այս ամբողջ քարոզը հրեաների մասին էր,
ուղղված հրեաներին, հրեաների համար: Հիսուս Քրիստոսը
քարոզում էր հրեաներին Olivet դիսկուրսից (երեվակայական աստվածաբանական անուն է տրված այս հատվածին)»:
Հովիվ Անդերսոն.«Նա խոսում էր հրեաների հետ: Չե՞ք հասկանում: Երբ նա ասաց
Մարկոսի :-ում, մեծ նեղությունից հետո,
և հետո նա խոսեց Հիսուսի մասին, որ գալիս է ամպերում
խոսք -ում, և հավաքում է ընտրյալներին խոսք -ում, երկրի ծայրերից մինչև
երկնքի ծայրերը, պարզապես
խոսում է միայն հրեաների հետ.«Լա՛վ, նայե՛ք Մարկոս -ի վերջին խոսքը.
Սակայն այս բաները ձեզ ասացի,
միայն ասում եմ հրեաներին: Թույլ մի՛ տվեք, որ
ցանկացած քարոզիչ փորձի պատմել ձեզ,
որ դա բոլոր հավատացյալների համար է:
Դա միայն հրեաների համար է:
Դա է ասում
Մարկոս :-ը: Ո'չ: Այն ասում է.
(Մարկոս :) Բայց ինչ որ ձեզ ասում եմ,
բոլորին եմ ասում՝ արթո՛ւն մնացեք:
Հովիվ Անդերսոն.
«Սա գլխի վերջին բառն է»:
(Մարկոս :) Բայց ինչ որ ձեզ ասում եմ,
բոլորին եմ ասում՝ արթո՛ւն մնացեք:
Հովիվ Անդերսոն.«Սակայն դեռ մարդիկ
շուռ կգան և կասեն. «Սույն գլուխը
բոլորի մասին չէ, այլ միայն հրեաների:
Կարծես նա գիտեր, որ մարդիկ
այդպես կասեին, ուստի վերջում ասում է.
Ես միայն ձեզ հետ չեմ խոսում: Ես խոսում եմ
բոլորի հետ, երբ ասում եմ` զգուշացեք:
Սա բոլորին է վերաբերվում: Ասել, որ այս
գլուխը վերաբերում է միայն հրեաներին, ծիծաղելի է, երբ նա հստակ ասում է.
(Մարկոս :) Բայց ինչ որ ձեզ ասում եմ,
բոլորին եմ ասում՝ արթո՛ւն մնացեք:
Հովիվ Հիմենես.«Հաճախ մարդիկ
նայում են Մատթեոս : --ին և ասում.
«Թեև դա նման է հափշտակության
և չնայած հնչում է ինչպես հափշտակություն,
այնուամենայնիվ այն
հափշտակություն չէ, հիմա ասեմ, թե ինչու:
Խոսք -ում ասվում է.
«Եվ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին
մեծ շեփորի ձայնով, ու պիտի հավաքեն
իր ընտրյալները ... », և մարդիկ կնայեն այդ բառին
և կասեն. «Տեսե՛ք, «ընտրյալ»
բառով քրիստոնյաներին ի նկատի չունի,
«ընտրյալ»` Իսրայել է: Հետևաբար
Մատթեոս -ը հափշտակություն չէ: Այն
քրիստոնյաների համար չէ: Ամբողջ գլուխը
հրեաների համար է, որովհետև նա խոսում է ընտրյալների մասին:
Հարցը կայանում է նրանում, որ մենք պետք է
մշտապես թույլ տանք, որ Աստվածաշունչն ինքը սահմանի իր բառարանը:
Հովիվ Անդերսոն.«Ես այստեղ ցուցակ ունեմ,
որտեղ նշված է, թե ամեն անգամ երբ է «ընտրյալ» բառն օգտագործվում:
Չենք անցնի ցուցակով, որովհետև ժամանակ չկա,
սակայն ես անցել եմ «ընտրյալ«բառով, երբ ամեն անգամ այն
օգտագործվել է, և
կարող եմ ցույց տալ, որ ամեն անգամ
«ընտրյալ» բառն օգտագործելիս խոսվում է մարդկանց մասին:
Հովիվ Հիմենես.«Պատճառը, որ մարդիկ կարծում են, որ
«ընտրյալ» բառը վերաբերում է «հրեաներին», կամ խոսվում է
«Իսրայելի«մասին, այն է, որ Աստվածաշունչն
ուսումնասիրելու կամ կարդալու փոխարեն,
նրանք կարդացել են մեկնաբանություններ,
կարդացել են մարդկանց կողմից գրված գրքեր,
և այդ մարդիկ ասել են, թե ինչ է
նշանակում «ընտրյալ»: Սքոուֆիլդի բացատրական Աստվածաշունչը
գրառում ունի Մատթեոս -ում, որտեղ ասվում է,
որ «ընտրյալ» բառը վերաբերվում է «Իսրայելին»:
Բայց Աստվածաշունչը տալիս է սահմանումներ և պատասխանում բոլոր հարցերին`
նաև «ընտրյալ» բառին առնչվող:
Եթե ուսումնասիրեք Աստվածաշունչը, այն «հրեա» չի նշանակում:
Հովիվ Անդերսոն.«Ուղղակի ասեմ,
որ Թեսաղոնիկեցիս : -ում ասվում է.
( Թեսաղոնիկեցիս :) Աստծուց սիրվա՛ծ եղբայրներ,
մենք գիտենք, որ նա ընտրել է ձեզ:
Հովիվ Անդերսոն.«...խոսում է Թեսաղոնիկեցիների հետ,
ովքեր հստակ հեթանոսներ էին: Մենք տեսանք այն Հռոմեացիներ -ում:
(Հռոմեացիներ .) Ո՞վ կարող է մեղադրանք հարուցել Աստծու
ընտրյալների դեմ։ Չէ՞ որ Աստված արդար է հայտարարում նրանց։
Հովիվ Անդերսոն.«Աստվածաշնչում տեղ նշվում է
«ընտրյալ» բառը: Ես գտա, որ դրանցից -ում այն վերաբերում է
բոլոր հավատացյալներին ընդհանրապես,
երկուսում` մասնավորապես հեթանոսներին,
մեկում` հրեա հավատացյալներին,
երկուսում` Հիսուս Քրիստոսին,
և մեկում` Հակոբին որպես Աստծու ընտրյալ:
Կխոսեմ դրանցից մեկի մասին:
Կմեջբերեմ մի խոսք, որը հստակ ցույց է տալիս,
որ «ընտրյալ«չի նշանակում «Իսրայել», իսկ մարդիկ ասում են.
«Ընտրյալնե՞րը»: Այսինքն Իսրայելը:
Այսինքն հրեաները»:
(Հռոմեացիներ :) Իսկ արդ, ինչ որ
Իսրայէլը փնտրում էր, դրան չհասաւ.
բայց ընտրուածները հասան,
իսկ մնացածները կուրացան:
Հովիվ Անդերսոն.«Այսպիսով, Աստվածաշունչն
ասում է, որ Իսրայելը չունի, ընտրյալներն ունեն: Դե, եթե Իսրայելը
լիներ ընտրյալը, այդ նախադասությունն
իմաստ չէր արտահայտի»:
Հովիվ Հիմենես.«Սուրբ Գրքից
պարզ է, որ եթե դուք թույլ տաք, որ Աստվածաշունչն
ինքը տա սահմանումները, ապա «ընտրյալ»`
չի նշանակում հրեաներ կամ Իսրայել ազգ,
այլ ընտրյալները հավատացյալնրեն են: Նրանք
կարող են լինել Փոքր Ասիայից, կարող են լինել հույներ,
բարբարոսներ: Ովքեր ասես, կարող են լինել:
Եթե դուք ընդունել եք Քրիստոսին,
համարվում եք ընտրյալ: Ուստի,
երբ վերադառնում ենք Մատթեոս -ին, նա ասում է.
«Եվ Նա կուղարկի իր հրեշտակներին
փողի մեծ ձայնով, և նրանք կհավաքեն նրա ընտրյալներին...
Սա կատարելապես համընկնում է այն
փաստի հետ, որ վերաբերում է հավատացյալների հափշտակությանը»:
Հովիվ Անդերսոն.«Ոչ մի նշանակություն
չունի, թե նրանք հրեա են, թե հեթանոս, սև,
թե սպիտակ, ընտրյալները նրանք են,
ովքեր փրկվել են: Նա կհավաքի նրանց ամպերում,
իր շուրջ: Արդյո՞ք սա լիովին համահունչ չէ
նրա հետ, ինչ ասվում է Թեսաղոնիկեցիս -րդ գլխում,
երբ ասվում է, որ փող է լինելու,
և որ հավատացյալները պետք է լինեն
Քրիստոսի հետ: Մի քիչ ավելի ուշ,
նույն գլխում, ասվում է. «Բայց այդ
օրը և ժամը ոչ ոք չգիտէ ... »: Այսպիսով,
ոչ ոք չգիտի օրը կամ ժամը, թե երբ դա կարող է տեղի ունենալ:
Ես չեմ կարող ասել ձեզ. «Դա տեղի կունենա
այս տարվա հոկտեմբերի xx-ին»: Բացի այդ, նա ասում է.
(Մատթեոս :)Այդ ժամանակ եթե երկու հոգի դաշտում լինեն,
մեկը կվերցվի, մյուսը կթողնվի։
(Մատթեոս :)Եթե երկու կին երկանքով աղալիս լինեն,
մեկը կվերցվի, մյուսը կթողնվի:
(Մատթեոս :) Ուրեմն արթո՛ւն եղեք, որովհետև չգիտեք,
թե որ օրն է ձեր Տերը գալու:
Հովիվ Անդերսոն.«Ուստի, Աստված մեզ ասում է, որ
չգիտենք, թե երբ դա կլինի: Դրան
պետք է սպասել: Մենք չգիտենք օրը
կամ ժամը, բայց նա ասում է մեզ,
որ այն ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ հետո է լինելու,
քանի որ նա ասում է, որ ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
արևը և լուսինը կխավարեն,
հետո Հիսուս Քրիստոսը կհայտնվի ամպերում:
Այդ ժամանակ կհնչի փսղը: Այդ ժամանակ
հավատացյալները կհափշտակվեն: Այնպես որ,
պարզապես այն պատճառով, որ մենք չգիտենք օրը կամ ժամը,
չի նշանակում, որ սա մի բան է, որ կարող է
տեղի ունենալ ցանկացած պահի: Շատ մարդիկ սա դիտում են որպես
«ոչ ոք չգիտի օրը կամ ժամը»
և ասում են. «Դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»:
Նա ավարտում է ասելով, որ այն
ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ է լինելու: Սա իրականում գրված է
Մատթեոսի, Մարկոսի, և Ղուկասի մոտ:
Մատթեոսն այդ մասին խոսում է -րդ գլխում, Մարկոսը` -րդ,
Ղուկասը` -րդ և -րդ գլուխներում,
իսկ Հովհաննեսը` Հայտնություն գրքում:
Այդ մասին չորս էլ խոսում են:
Առաջինը լինելու է մեծ նեղության շրջանը, ապա արևը և լուսինը խավարելու են,
հետո հափշտակության ժամանակ
ամպերում հայտվելու է Հիսուսը:
Հովիվ Անդերսոն.«Պատճառը, որ մարդիկ կարծում են, որ հափշտակությունը մեծ նեղությունից առաջ է,
այն է, որ նրանք շփոթում են մեծ նեղությունը
Աստծո բարկության հետ: Մատթեոսի : խոսքով
կարելի է ապացուցել, որ Աստծո ցասումը
և մեծ նեղությունը երկու լրիվ տարբեր բաներ են:
«ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ անմիջապես հետո
արևը պիտի խավարի և լուսինը
չպիտի լույս տա»: Այնպես որ, Աստվածաշնչի Մատթեոս -ում
հստակ ասվում է, որ արևը և
լուսինը խավարում են ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ:
Դե հետո եթե գնաք Հայտնություն , որտեղ գրված է
այն մասին, երբ արևը և
լուսինը խավարում են, այն ասում է.
«արեգակը սև դարձաւ ինչպէս քուրձ մազերով, և լուսինն ամբողջովին դարձավ ինչպէս արյուն»:
Ճիշտ այնպես, ինչպես ասվում է Մատթեոսի -ում:
(Հայտնություն :) և երկնքի աստղերն
ընկան երկրի վրա, ինչպես որ
խակ թզերն են թափվում, երբ թզենին
օրորվում է սաստիկ քամուց։
(Հայտնություն :) Երկինքը հեռացավ,
ինչպես մի գալարվող գիրք,
և բոլոր լեռներն ու կղզիները
շարժվեցին իրենց տեղից:
(Հայտնություն :) Երկրի թագավորներն ու
մեծամեծները,
զորապետներն ու հարուստները, զորավորները և բոլոր ծառաներն ու ազատները
թաքնվեցին քարայրներում և լեռների ապառաժներում:
(Հայտնություն :)Նրանք լեռներին ու
ապառաժներին ասում էին.
«Ընկե՛ք մեզ վրա և թաքցրե՛ք մեզ
գահի վրա նստողի երեսից և Գառան ցասումից:
(Հայտնություն :) որովհետև եկավ նրանց ցասման մեծ օրը,
ո՞վ կարող է կանգնել Աստծու առաջ»։
Հովիվ Անդերսոն.«Այսպիսով, ըստ դրա
ե՞րբ է Աստծո բարկությունը սկսում թափվել:
Երբ արևը և լուսինը խավարում են,
նրանք ասում են. «Նրա մեծ ցասումը եկել է»:
Ներկա ժամանակ է օգտագործվում,
որն էլ նշանակում է, որ այն հենց նոր եկել է:
Այնպես որ, եթե Մատթեոս -ում ասվում է, որ արևը և
լուսինը խավարում են ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ,
և որ Աստծո ցասումը սկսում է միայն
արևի և լուսնի խավարումից հետո,
ինչպե՞ս դրանք կարող են լինել նույն բանը: Այնպես որ, ցասումը չի սկսվում
նախքան արևի և լուսնի խավարելը:
Սովորաբար, երբ փորձում եք խնդրել մարդկանց ցույց տալ
մինչև մեծ նեղության շրջանի հափշտակության Սուրբ Գիրքը,
նրանք ոչ մի խոսք ցույց տալ չեն կարող:
Ցույց տվեք ինձ մի խոսք,
որտեղ, ըստ էության, օգտագործվում է «մեծ նեղություն» բառը,
Չեն կարող դա անել:
Նրանք պետք է ցույց տան խոսքեր, որտեղ օգտագործվում է
«բարկություն» բառը: Նրանք գտնում են խոսքեր,
որոնք ցույց են տալիս, որ Աստված, մեզ վրա, որպես քրիստոնյաների,
չի բարկանում, և ցույց են
տալիս խոսքեր, որտեղ ասվում է, որ
մենք փրկվել ենք Աստծո բարկությունից: Եվ նրանք ասում են.
«Տե՛ս, ճիշտ այնտեղ Աստվածաշունչն ասում է, որ մենք
չենք անցնի մեծ նեղության միջով: Բայց սպասե՛ք
մի րոպե. մեծ նեղություն ու բարկություն երկու տարբեր բաներ են:
Չկա որևէ խոսք, որ որևէ հավատացյալ, ով հավատում է
մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությանը, կարող է ցույց տալ, որ այնտեղ
օգտագործվում է «մեծ նեղություն» բառը:
Նրանք ցույց կտան Աստծո բարկության վերաբերյալ ինչ-որ խոսքեր:
Աստծո բարկությունը ու մեծ նեղությունը երկու
լրիվ տարբեր բաներ են: Շատ քրիստոնյաների
իրենց եկեղեցիներում և գրքերում սովորեցնում են,
որ այդ երկու բաները նույնն են:
Եվ երբ դուք փորձեք ասել նրանց. «Հե՜յ, մենք այստեղ ենք լինելու մեծ նեղության համար:
Հափշտակությունը տեղի չի ունենում մինչև մեծ նեղությունը»:
Ահա, թե ինչ են նրանք փորձում ասել.«Ո՛չ, Աստված
չէր թափի իր բարկությունն իր սեփական ժողովրդի վրա:
Մենք դատապարտված չենք բարկության:
Մենք կազատվենք նրա ցասումից: «Բայց մի րոպե սպասեք:
Աստծո ցասումը նու՞յնն է, ինչ մեծ նեղությունը:
Ո՛չ: Այնպես որ, եթե մեզ հաջողվեր պարզապես հասնել
նրան, որ մարդիկ հասկանային, թե
ինչ է «նեղություն» բառը նշանակում, նրանք
կհասկանային, որ հափշտակությունը հաջորդում է
ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅԱՆԸ: Մարդիկ ուղղակի չեն հասկանում
«նեղություն» բառը, որովհետև
նրանց կարծիքով նեղությունը
յոթ տարի ժամանակահատված է, որտեղ
Աստված դուրս է թափում իր զայրույթը և կրակ ու ծծումբ թափում
ջուրն արյունի վերածելով,
մարդկանց կարիճներով տանջելով, և այդ բոլորը
տարբեր տանջանքներ են: Դա մեծ նեղությունը չէ:
Դա այն չէ, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը:
Հովիվ Անդերսոն.«Նրանք, ովքեր հավատում են
այսպես կոչված մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությանը կամ այն հափշտակությանը,
որ տեղի է ունենալու մեծ նեղությունից առաջ,
դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Վերլուծենք
«մինչև մեծ նեղության շրջանի հափշտակություն» արտահայտությունը: Անգլերենում այն իր մեջ պարունակում է երեք բառ:
«Մինչև» նշանակում է «նախկինում»:
Երկրորդ բառը «մեծ նեղությունն» է: Այնուհետև «հափշտակություն»: «Հափշտակություն» բառը չկա Աստվածաշնչում:
Հափշտակության հասկացությունը կա Աստվածաշնչում,
քանի որ մենք տեսնում ենք, որ Հիսուսը գալիս է
ամպերում, մարդիկ հանդիպում են նրան
օդում և այլն: Ուստի հափշտակության գաղափարը կա այստեղ,
սակայն «հափշտակություն» բառը չի օգտագործվում:
«Նեղություն» բառն օգտագործվու՞մ է Աստվածաշնչում:
Եթե դուք անցնեք խոսքերով, ապա կտեսնեք, որ
«նեղություն» բառը անգամ օգտագործվում է
Նոր Կտակարանում: Այսպիսով, եթե Նոր
Կտակարանում օգտագործվում է «նեղություն» բառը անգամ,
և բոլորին հանդիպում է «մինչև մեծ նեղության շրջանի հափշտակություն» կոչվող ուսմունքը, ուրեմն պետք է որ
այդ խոսքերից, հատվածներից կամ գլուխներից
մեկն էլ անդրադառնա հափշտակությանը, որ տեղի է ունենում
մինչև մեծ նեղությունը: Այդ խոսքերից և
ոչ մեկում որևէ բան չի նշվում այն մասին, որ հափշտակությունը
տեղի է ունեցել մեծ նեղությունից առաջ,
ուստի մինչև մեծ նեղության շրջանն ընկած մարդիկ
պետք է վստահեն շատ մեկնաբանությունների,
և նրանք պետք է դա բացատրեն, որը
շատ բարդ է: Ես մի բան եմ նկատել Աստվածաշնչում:
Աստված ուզում է, որ մենք հասկանանք Աստվածաշունչը:
Նա չի փորձում է խաբել մեզ
և շփոթեցնել և ամեն ինչ բարդացնել:
Նա ուզում է, որ մենք իմանանք ճշմարտությունը:
Նա սիրում է մեզ: Ես նկատել եմ, որ շատ անգամ, երբ ինչ-որ բան առաջին անգամ է
նշվում Աստվածաշնչում, նա սահմանում է
դա մեզ համար և օգնում հասկանալ:
Այդ կերպ, երբ մենք տեսնում ենք այն
երկրորդ անգամ, մենք կիմանանք,
թե ինչի մասին է նա խոսում: Մատթեոս :-ում
Աստվածաշունչն ասում է.
Բայց իր մեջ արմատ չունենալով՝
մի որոշ ժամանակ է մնում, և երբ
այդ խոսքի պատճառով նեղություն
կամ հալածանք է սկսվում, նա անմիջապես գայթակղվում է:
Հովիվ Անդերսոն.«Ո՞րն է «նեղություն»
բառի սահմանումը: Հալածա՞նք: Նա ասում է.
«նեղություն կամ հալածանք», որ
ծագում է այդ բառից: Ուստի, այդ մարդիկ անցնում են
նեղությունների միջով, որովհետև վա՞տն են: Ո'չ,
նրանք անցնում են նեղությունների միջով, որովհետև
կատարում են Աստծո խոսքը: Եվ քանի որ
նրանք պետք է կատարեն Աստծո խոսքը,
քանի որ Աստծո խոսքն ուրախությամբ են ընդունել,
կանցնեն հալածանքների,
կամ նեղությունների միջով: Եթե մեր մեջ արմատավորված և հիմնավորված է
այն, ինչին հավատում ենք, ապա երբ հալածանք և նեղություն լինի,
մենք պետք է դիմանանք: Առաջին անգամ,
երբ «նեղություն» բառն օգտագործվում է Աստվածաշնչում,
այն զուգորդվում է «հալածանք» բառով:
Դա առաջին անգամ է, երբ «նեղություն» բառն օգտագործվում է
Նոր Կտակարանում, և եթե դուք
հետևեք ամեն անգամ, երբ Նոր Կտակարանում
«նեղություն» բառն է օգտագործվում, % դեպքերում
այնտեղ խոսքը գնում է հավատացյալների մասին, ովքեր անցնում են
նեղությունների միջով` փրկված մարդիկ, որոնք
անցնում են նեղությունների միջով: Երկու անգամ այն օգտագործվում է
երբ խոսքը փրկված մարդկանց մասին չէ: Այն ոչ մի կապ
չունի վերջին ժամանակների մարգարեության հետ: Այնտեղ ուղղակի
խոսվում է մարդկանց մասին, ովքեր ընդհանրապես անցնում են
նեղության միջով: Պատմության ընթացքում քրիստոնյաները
անցել են նեղությունների միջով,
մեր սերունդն էլ չի տարբերվում նրանցից: Միգուցե դա
տեղի ունենա մեր կյանքի ընթացքում, միգուցե` ոչ,
բայց եթե դա տեղի ունենա մեր կյանքի ընթացքում, մենք
կանցնենք դրա միջով որպես հավատացյալներ:
Մեզ կամ կսպանեն հանուն Քրիստոսի, կամ, հուսանք,
կանցնենք դրանով
և հափշտակության ականատես կլինենք:
Հովհաննես :-ում հինգերորդ անգամ հիշատակվում է
«նեղություն» բառը Նոր Կտակարանում:
Հովիվ Անդերսոն.«Նա խոսում է հավատացյալների. հետ:
Նա խոսում է իր աշակերտների հետ: Նա ասում է.
(Հովհաննես .) Այս բաներն ասացի,
խաղաղության մեջ եղեք:
Աշխարհը մէջ տառապանք պիտի ունենաք,
բայց քաջալերուեցէք, ես յաղթեցի աշխարհին:
Հովիվ Անդերսոն.«Արդյո՞ք նա ասում է, որ Դուք
կարող եք խուսափել այդ տառապանքներից: Արդյո՞ք նա ասում է, որ
դուք չեք անցնի նեղության միջով: Արդյո՞ք նա ասում է.
«Ես երբեք թույլ չեմ տա իմ ժողովրդին անցնելու տառապանքների միջով:
Ես նրանց չափազանց շատ եմ սիրում»:
«Ո'չ: Ի՞նչ է ասվում Մատթեոս -ում «նեղություն» բառի առաջին հիշատակման մեջ:
Որ եթե բառի պատճառով
հալածանք կամ նեղություն լիներ,
նրանք կվիրավորվեին: Տեսեք, թե ինչ է ասում
Հիսուսն այս գլխում խոսք -ում,
որ զգուշացնում է
մեզ մեծ նեղության մասին:
(Հովհաննեսը : ) Այս բաներն ասացի,
չպետք է վիրավորվեք:
Հովիվ Անդերսոն.«Նա ասում է, որ
եթե նա չպատմի ձեզ դրանց մասին, եթե նա չզգուշացնի
սպասվող հալածանքների, նեղությունների
և փորձությունների մասին, որոնց միջով պետք է անցնեք
կյանքի ընթացքում, երբ դրանք տեղի
ունենան, դուք անակնկալի կգաք:
Դուք կվիրավորվեք: Դուք կասեք.
«Ինչու՞ եք սա քարոզում : Հովիվ Անդերսոն.«Ես քարոզում եմ, որ հետագայում չվիրավորվեք»:
Դուք կասեք. «Սպասիր մի րոպե,
այս քարոզը վիրավորում է»: «Ո'չ, այս քարոզը հենց նրա համար է, որ դուք
դադարեք վիրավորվելուց, քանի որ Հիսուսն ասում է,
որ եթե դուք գիտեք, որ դա տեղի է ունենալու,
դուք չեք վիրավորվի:
Նայեք -րդ խոսքը.
(Հովհաննեսը : ): Այնուհանդերձ, այս ամենն ասացի ձեզ,
որ երբ այդ ժամը գա,
հիշեք, որ այդ մասին ասել եմ ձեզ:
Այս ամենը, սակայն, սկզբում
չասացի ձեզ, քանի որ ձեզ հետ էի։
Հովիվ Անդերսոն.«Այսպիսով, նա ուզում է ասել,
որ երբ այս բաները տեղի ունենան, դուք պետք է հիշեք, որ
ես ասել եմ ձեզ դա, և ես ասում եմ նույն
բանն այսօր երեկոյան, ինչ Հիսուսն է ասել: Երբ այս բաները
սկսեն տեղի ունենալ (հնարավոր է, որ
դա չլինի մեր ապրած ժամանակահատվածում, դա կարող է լինել տարի կամ գուցե
մի քանի տարի անց): Չգիտենք, թե երբ
վերջը կլինի, սակայն երբ դա տեղի ունենա,
դուք կհիշեք, որ ես ձեզ ասել եմ այդ մասին:
Ավելի կարևոր է, որ հիշեք,
Հիսուսն է ասել ձեզ,
ես չեմ հորինել այդ ամենը:
Հովիվ Հիմենես. Հաջորդը «նեղություն» բառը
հանդիպում ենք Գործեր :-ում:
(Գործեր :) Նրանք զորացրին աշակերտների հոգիները, քաջալերեցին նրանց,
որ հավատի մեջ մնան, ու ասացին, ամրացնելով աշակերտներուն
անձերը և յորդորելով, որ յարատևեն հաւատքին մէջ,
բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու թագավորությունը:
Հովիվ Հիմենես.«Հետաքրքիր է, որ շարադրանքն այն է, որ «մենք պետք է շատ
նեղություններով մտնենք Աստծո թագավորություն»
- շատ կոնկրետ շարադրված է
Աստվածաշնչում, որ երբ մենք մտնենք Աստծո թագավորություն,
դա կլինի նեղությունների միջով,
ոչ թե կմտնենք
Աստծո թագավորություն նեղություններից առաջ:
Հովիվ Անդերսոն.«Արդյո՞ք նա ասել է.
«Աստվա՜ծ իմ, հիանալի է, որ մենք կգնանք Աստծո թագավորություն մինչև մեծ նեղությունը»:
Ո՛չ, նա ասել է. «Ավելի լավ է
որոշ բաներ հստակեցնենք:
Ավելի լավ է իմանալ,
որ պետք է շատ նեղություններով մտնել
Աստծո թագավորություն:
«Մինչև մեծ նեղության շրջանի հափշտակության» մասին նշվու՞մ է # -ում:
Չեմ կարծում:
Հովիվ Հիմենես.« Կորնթացիներ : -ում,
Աստվածաշունչն ասում է.
( Կորնթացիներ : ) Ես խոսելու մեծ ազատություն
ունեմ ձեզ մոտ։ Շատ եմ պարծենում ձեզանով,
լցված եմ մխիթարությամբ և անչափ ուրախ եմ
մեր բոլոր նեղություններում:
Հովիվ Անդերսոն. Նա չի ասում. «Ես անչափ
ուրախ եմ, քանի որ չեմ անցնելու նեղությունների միջով:
Ես անչափ ուրախ եմ, որ կհափշտակվենք
մինչև մեծ նեղությունը»: Սա չի ասել:
Նա ասել է. «Ես անչափ ուրախ եմ
մեր բոլոր նեղություններում»: Որտե ՞ղ է մինչև մեծ նեղության շրջանի հափշտակության մասին նշված
այդ սուրբ գրության մեջ: Չկա:
Հովիվ Հիմենես.«Ուղղակի զարմանալի է,
որ Սուրբ Գրքում «նեղություն» բառը հանդիպելիս
դուք շարունակում եք գտնել հավատացյալների
բազմաթիվ հղումներ, որտեղ ասվում է, որ իրենք անցնում են
նեղություններով: Նա ասում է. «... մեր բոլոր նեղություններում»
Դա այն չէ, որի միջով հավատացյալները
չեն անցնում: Դա մի բան է, որի միջով
հավատացյալներն անցել են իրենց ողջ կյանքում:
Բոլոր սերունդների ընթացքում,
հավատացյալներն անցել են նեղության միջով:
Հովիվ Անդերսոն.«Հիշեք, Աստված չի եկել, որ մեզ շփոթեցնի: Նա չի փորձում
խառնաշփոթ ստեղծել: Մարդիկ են խառնաշփոթ
ստեղծել: Քարոզիչներն են խառնաշփոթ ստեղծել:
Հեռուստատեսային շոուներն ու ֆիլմերն են խառնաշփոթ ստեղծել: («Մնացածները«ֆիլմը և այլն):
Աստված խառնաշփոթ չի ստեղծել:
Հովիվ Հիմենես.«Եթե ընդունենք,
որ Աստվածաշունչը լինի մեր բառարանը և Աստվածաշունչը
սահմանի բառերը, ապա կտեսնենք,
որ «նեղություն» բառը բոլորովին էլ չի նշանակում Աստծո ցասում:
Այն հալածանք է,
տառապանք, փորձանք:
Հովիվ Անդերսոն.«Կմտածեք, որ
որևէ մեկը կարող է ցույց տալ ձեզ նշումներից մի խոսք:
Ցույց տվեք ինձ մի խոսք, որում ասվում է,
որ մեզ կհափշտակեն մինչև մեծ նեղությունը
կամ որ
հափշտակությունը տեղի կունենա մեծ նեղությունից առաջ:
Բայց ես կարող եմ ցույց տալ, թե որտեղ է
Աստվածաշնչում ասվում, որ անմիջապես նեղությունից հետո
Հիսուսը գալիս է ամպերում, շեփորն է
հնչում, իսկ ընտրյալները հափշտակվում են
նրա հետ միասին ամպերում: Այնքա՜ն պարզ է:
Նրանք, ովքեր հավատում են մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությանը,
պարզապես պետք է ապավինեն մարդկանց
իրենց մշակած մեկնաբանություններով և տրամաբանությամբ, և,
«Դե, քանի որ մենք չգիտենք օրը կամ ժամը,
դա նշանակում է, դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի,
և եթե դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի,
ապա դա պետք է լինի նախքան մեծ նեղությունը»: Կամ նրանք
շատ բարդ ձևով ձեզ կբացատրեն:
Սակայն, եթե դուք պարզապես վերցնեք Աստվածաշունչը և
կարդաք Նոր Կտակարանը Մատթեոսի -ից սկսած,
և երբ հասնեք Մատթեոս -ին,
այնտեղ շատ պարզ գրված է.
«ՆԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ Հիսուսը գալիս է ամպերի միջով»:
Հովիվ Անդերսոն.«Դոկտոր Քենթ Հովինդն
իրոք հայտնի ավետարանչական է, ով շուրջ տարի հավատում և
քարոզում էր մինչև մեծ նեղության շրջանի հափշտակության գաղափարը:
Դե հիմա նա բանտում է և
բանտում եղած ժամանակ կարդացել է Աստվածաշունչը,
և նա հասկանում է, որ մինչև մեծ նեղության շրջանի հափշտակության մասին
չի նշվում Սուրբ Գրքում, և ես
ուզում եմ զանգել նրան, պարզել, թե
ի՞նչը ստիպեց նրան փոխել տեսակետը, ի՞նչը ստիպեց
նրան հասկանալ, որ այն մեծ նեղությունից հետո է:
Դոկտոր Քենթ Հովինդ.« Ես Քենթ Հովինդն եմ:
Ավագ դպրոցում տարի դասավանդել եմ գիտության բնագավառում:
Հետո դարձել ավետարանչական` մոտ տարի
դասավանդելով արարում և էվոլյուցիա:
Իրականում ինձ մտահոգել են կյանքի ավարտին վերաբերող տեսակետերը,
ինչպե՞ս է դա արտացոլվում Սուրբ Գրքում,
և մոտ երեք տարի առաջ համոզվեցի,
որ այն, ինչ ինձ սովորեցրել են ամբողջ կյանքում,
չի համապատասխանում իրականությանը: Իմ հիմնարար
եղբայրներից շատերին դեմ դուրս գալով, ստիպված եղա հակվել
«մեծ նեղությունից հետո», «ցասումից առաջ» դիրքորոշմանը:
Աստվածաշունչն ասում է, որ ծաղրողները վերջին օրերին
կամովին կանգիտանան ստեղծումից,
ջրհեղեղից, և գալիք դատաստանից: Դե, ես
տարի անցկացրի՝ աշխարհին սովորեցնելով
ստեղծման և ջրհեղեղի մասին, բայց ես
խուսափեցի գալիք դատաստանի մասից, քանի որ
ինքս այն չէի հասկանում: Մատթեոսի -ում
Հիսուսի քարոզն է, որից երևում է, թե
որտեղ են աշակերտները նրան շատ հստակ հարցրել. «Ի՞նչ է
նշանը քու գալուստի և երբ է այն տեղի ունենալու»:
Նույնը գրված է Մարկոսի -ում
և Ղուկասի -ում, ուստի ես բազմացրել եմ
դրան վերաբերող այդ երեք էջերն Աստվածաշնչից,
դրանք դրել կողք կողքի` բոլոր
երեք զուգահեռները: Եվ երբ դուք ընկալում եք
բոլոր մանրամասները, ավելի
ու ավելի հստակ է դառնում, որ
մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությունը
իրական չէ:
Հովիվ Անդերսոն.«Ինչու՞ եք կարծում,
որ շատ մարդիկ հավատում են մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությանը:
Ինչու՞ է այս ուսմունքն այսքան հայտնի:
Դոկտոր Քենթ Հովինդ.« Քանի որ պատասխանում է
շփոթեցնող հարցին: Քրիստոնյաները չէին կարող պատասխանել
դինոզավրերին վերաբերող հարցերին: Ուրեմն ի՞նչ արեցին: Կազմեցին մի «բաց տեսություն» և
հարեցին դրան: Կարծում եմ, որ մինչև մեծ նեղության շրջանի հափշտակության
գաղափարն այն կատեգորիայից է, որտեղ մարդիկ
պետք է քորեն ականջները: Սա այն է,
ինչ նրանք ուզում են լսել:
Հովիվ Անդերսոն.«Ճիշտ է»:
Դոկտոր Քենթ Հովինդ.« Նրանք ուզում են լսել.
«Ես չպետք է դիմանամ տառապանքներին»: Հիսուսն ասել է,
որ մեծ նեղություն է լինելու,
ինչպիսին դեռ երբեք չի եղել:
Կարծում եք, որ իսպանական ինկվիզիցիան,
հրեաների Հոլոքոսթը
կամ հռոմեացիների
հալածանքները քրիստոնյաներին վա՞տ բաներ էին:
Ավելի վատ է լինելու, քան
այս բոլորը միասին վերցրած:
Հովիվ Անդերսոն.«Ցնցող է»:
Դոկտոր Քենթ Հովինդ.« «Այսպիսով, աշխարհը սկսվում է
Կայենի` Աբելին սպանելով, այսինքն վատ տղաները սպանում են լավ տղաներին»:
Հովիվ Անդերսոն.«Ճիշտ է»:
Դոկտոր Քենթ Հովինդ.«Պատմության
ամբողջ ընթացքում այդպես է եղել: Հիսուսն ասել է, որ երբ
սպանեն կամ
հալածեն քեզ, ուրախացիր,
քանզի պարգևատրումը մեծ
կլինի երկնքի արքայության մեջ»:
Հովիվ Անդերսոն.«Եթե մենք իսկապես վերցնենք աստվածաշնչյան սահմանումը,
թե ինչ է «նեղություն», ոչ թէ այն,
ինչ աղավաղվել է իմաստով,
յասե՞ք, որ այս պահին անցնում եք
նեղության միջով:
Դոկտոր Քենթ Հովինդ.« «Այո՛: «նեղությունն»
այն է, ինչ կա աշխարհում արդեն
հազարավոր տարիներ:
Հիսուսն ասել է. «Աշխարհում նեղություն կունենաք, բայց
քաջալերուեցէք, ես յաղթեցի աշխարհին»:
Քրիստոնյաները պե՛տք է ունենան նեղություն, և
պարգևատրումը մեծ կլինի,
եթե անցնեն դրա միջով համբերությամբ:
Հովիվ Անդերսոն.«Քանի որ այս դասը
«կրոնական ծայրահեղականության«մասին է,
որոշ մարդկանց կարծիքով կարող է ընկնել այդ
կատեգորիայի մեջ, որ կլինի
այս աշխարհի վերջը և որ կլինի
Հիսուս Քրիստոսի մարմնական երկրորդ գալուստը:
Դրա համար ուզում էի
հակիրճ բացատրել ձեզ,
թե ինչ է տեղի ունենալու, ըստ Աստվածաշնչի,
և ինչպես է այդ ամենը տեղի ունենալու»:
Հովիվ Անդերսոն.«Կարծում եմ, որ Հայտնության
գիրքը հասկանալու համար նախ պետք է հասկանալ, թե ինչպես
այն վերլուծել: Աստված մեզ տվել է
Հայտնության գիրքը, որ բացահայտենք
ինչ-որ բաներ, այլ ոչ թե թաքցնենք:
Դա քողարկման գիրք չէ: Դա Հայտնության գիրք է,
և Աստված ցանկանում է, որ իրեն հասկանան:
Այդ պատճառով էլ ներկայացրել է
հասկանալի ձևաչափով:
Երբ սկսում եք կարդալ առաջին գլուխը,
հայտնվում եք Քրիստոսի ժամանակահատվածում,
որովհետև Հովհաննեսը գտնվում է Պատմոս կղզում և
հալածվում Ավետարանը քարոզելու համար,
այսինքն ժամանակահատվածը Քրիստոսի գալուստից ոչ ավելի, քան մեկ դար առաջ է:
Այնուհետև տեսլական է երևում,
որտեղ նա տեսնում է Տիրոջը՝
Հիսուս Քրիստոսին:
Այնուհետև - գլուխներիում Հիսուս Քրիստոսի ուղերձն է
Ասիայի այդ յոթ եկեղեցիներին, և ակնհայտ է,
որ դրանք այն եկեղեցիներն են, որոնք գոյություն ունեին մ.թ. առաջին դարում:
Այնուհետև - գլուխներում,
տեսնում ենք, որ տեսլականը երկնքում է,
նկարագրվում են երկնքում տեղի ունեցող իրադարձությունները: Հետո -րդ գլխում մեծ նեղության
մասին է խոսվում: -րդ գլխում հոծ բազմությունը հայտնվում է երկնքում - ակնհայտորեն հափշտակությունն է,
բոլոր ազգերն ու տոհմերը
ներկայացված են այնտեղ: Ապա գլուխ --ում
Աստծված իր ցասումն է թափում այս երկրի վրա:
-րդ գլուխը միջանկյալ գլուխ է,
որտեղ մի քանի բան է ասվում մինչև
յոթերորդ շեփորի ձայնը: Այնուհետև -րդ գլխում
-րդ շեփորի ձայներն են հնչում: Այսինքն ի՞նչ է ուզում ասել. եթե նայեք Հայտնության գրքին,
առաջին գլուխները հետևում են ժամանակագրությանը,
որը կատարյալ իմաստ է արտահայտում: Այն
սկսվում է Քրիստոսի ժամանակից, ապա
անցնում ապագայի իրադարձություններին`
մեծ նեղություն, հետո հափշտակություն,
ապա Աստված թափում է իր ցասումը: Հետո, երբ
յոթերորդ շեփորն է հնչում -րդ գլխում,
և եզրակացության մեջ ասվում է. «Այս աշխարհի թագավորությունները
դառնում են Տիրոջ և իր Քրիստոսի
թագավորությունները ու «ան պիտի թագաւորէ
յաւիտեանս յաւիտենից»: Բայց հետաքրքիրն այն է,
որ երբ հասնում եք -րդ գլխի վերջ,
երևում է ավարտը:
Դե, հետո անցնում եք -րդ գլխին և
մեծ փոփոխություն է զգացվում
Հայտնություն գրքում,
քանի որ եթե կարդաք -րդ գլխի -ին
խոսքն, այնտեղ ասվում է.
(Հայտնություն : ) Մի մեծ նշան
երևաց երկնքում. մի կին՝
արևը հագած, լուսինը՝ նրա ոտքերի տակ,
և նրա գլխին՝ տասներկու աստղերով պսակ։
(Հայտնություն : ) Նա հղի էր և աղաղակում էր
երկունքի ցավից, քանի որ պիտի ծներ։
(Հայտնություն : ) Մեկ ուրիշ նշան երևաց երկնքում.
ահա մի մեծ հրագույն վիշապ,
որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր,
և իր գլուխների վրա՝ յոթ թագ։
(Հայտնություն : ) Նրա պոչը քաշում էր
երկնքի աստղերի երրորդ մասը, և նա ցած գցեց նրանց երկրի վրա։
Վիշապը կանգնած էր կնոջ առաջ,
որը ուր որ է պիտի ծներ,
որպեսզի երբ ծնի,
կուլ տա նրա զավակին։
Հովիվ Անդերսոն.
«Հիմա ուշադրություն դարձրեք խոսք -ին»:
(Հայտնություն : ) Եվ կինը մի որդի՝
արու զավակ ծնեց,
որը բոլոր ազգերին պիտի
հովվի երկաթե գավազանով:
Հովիվ Անդերսոն.«Ակնհայտ է,
որ երեխան Հիսուս Քրիստոսն է, քանի որ Հին Կտակարանում
և Նոր Կտակարանում Աստվածաշունչը խոսում է
այն մասին, որ Հիսուս Քրիստոսն է իշխում երկրին
երկաթյա գավազանով, և վկայակոչվում է
նրա հազարամյա իշխանությունը, որ գալու է ապագայում: Այնպես որ, իրոք,
լավագույնը, որ կարող եմ օգնել ձեզ հասկանալ Հայտնության գիրքը, կասեմ, որ
կիսեք այն Գլուխ -ում: -` մի կեսը,
իսկ -` մյուս կեսը: Եթե
դնեք այդ մասերը կողք կողքի,
նույն իրադարձությունները կտեսնեք երկու տարբեր անկյուններից»:
Հովիվ Անդերսոն.«Ինչու՞ է Աստված դա արել:
Ինչու՞ է Աստված նույն պատմությունը երկու անգամ
Հայտնության գրքում պատմել: Լավ, ինչու՞ է նա Ավետարանի պատմությունը չորս անգամ պատմել` Մատթեոսում,
Մարկոսում, Ղուկասում և Հովհաննեսում: Ինչու՞ է մեզ
տվել & Սամուելի և & Թագավորների գրքերը, ինչպես նաև
& Տարեգրությունները.
որ այլ տեսանկյունից էլ նայենք,
շատ բան սովորենք` համադրելով
Թագավորների գրքերը Տարեգրությունների գրքերի հետ,
կամ համեմատելով Մատթեոսը Մարկոսի հետ,
Մարկոսը Ղուկասի հետ, Ղուկասը Հովհաննեսի հետ, և դրանց
տարբեր տեսանկյուններից ենք նայում: Դա Հայտնության գիրքը լավ հասկանալու համար է:
Այն կօգնի հասկանալ Հայտնության գիրքը,
երբ հասկանաք այդ ժամանակագրությունը:
Որոշ մարդիկ կարծում են, որ
Հայտնությունը ժամանակագրություն չունի, բայց
«դրանից հետո» կամ «այս բաներից հետո»
արտահայտությունները Հայտնության գրքում անգամ հանդիպում ենք:
Եթե ամեն անգամ հանդիպում ենք
«դրանից հետո» կամ «այս բաներից հետո» արտահայտություններին,
ապա Աստված տալիս է
իրադարձությունների հերթականությունը»:
Հովիվ Հիմենես.«Ծիծաղելի է` փորձել
այդպես մեկնաբանել Աստվածաշունչը կամ կարդալ այն և
ժխտել այն փաստը, որ Աստվածաշունչն ասում է
«դրանից հետո» և ասել, որ դա ժամանակագրական կարգով չէ, դա
իմաստ չի արտահայտում:
Ամբողջ Աստվածաշնչում այդպես են գրված Սուրբ Գիրքըը:
Մի զվարճալի օրինակ`
Հովհաննես .-ում ասվում է.
«Բայց ա՛ն որ կը կիրարկէ ճշմարտութիւնը՝ կու գայ լոյսին քով,
որպէսզի իր գործերը յայտնաբերուին թէ գործուեցան Աստուծմով»:
Հովիվ Հիմենես.«Այնուհետև խոսք -ում ասվում է.
«Այդ ամենից հետո եկավ Հիսուսը
և իր աշակերտները Հրեաստանի երկիր», և անհեթեթ կլինի այստեղ ասել.«Ո՛չ,
-րդ խոսքն իրականում տեղի է ունեցել
մինչև -ը, երբ -ում ասվում է. «Այս ամենից հետո»,
Մենք նայում ենք և ասում, որ դա է
գրված և դա ի նկատի ունեն:
Հետո հասնում ենք Հայտնության գրքին,
և ինչպես ասացի, անգամ գրված է «այս ամենից հետո»
կամ«դրանից հետո», սակայն մարդիկ
ասում են.«Ո՛չ, դա ժամանակագրական կարգով չէ:
Այն իմաստ չի արտահայտում»: Այսպես ուղղակի
Աստվածաշունչ չեն կարդում:
Հովիվ Անդերսոն.«Եթե հասկանում եք,
որ Աստվածաշունչը ժամանակագրական է գրված, նաև հասկանում եք, որ այդ ժամանակագրությունը
-րդ գլխում վերսկսվում է:
Ուզում եմ անցնել մի քանի գլուխներով
և ցույց տալ ավարտի իրադարձությունների
հերթականությունը: Դա կարող է տեղի ունենալ տարի հետո:
Մենք բոլորս հնարավոր է չլինենք այդ ժամանակ,
բայց կարծում եմ, որ շատ հավանական է, որ դա տեղի ունենա
մոտ ապագայում: Ի դեպ, ես շոկի մեջ կլինեմ,
եթե այդ բաները տեղի չունենան գոնե իմ
ապրած ժամանակ, եթե ապրեմ իմ նորմալ կյանքի տևողությամբ:
տարեկան եմ, և այն արագությամբ, ինչ
ամեն ինչ ընթանում է, զարմանքս մեծ կլինի,
եթե դա տեղի չունենա առաջիկա տարիների ընթացքում:
Երբ սկսեմ այդ մասին խոսել այս երեկո,
կարծում եմ, պատկերացում կկազմեք, թե ինչու եմ ես
դա ասում: Սկզբում մեծ նեղությունն է:
Աստվածաշունչն ասում է, որ Սատանան
դուրս կնետվի երկնքից:
Հիմա կասեք. «Սպասի՛ր մի րոպե,
չէ՞ որ դա արդեն տեղի է ունեցել»: Կպատասխանոմ, որ
ո՛չ: Մարդիկ կարծում են, որ Սատանան հիմա Դժոխքում է,
սակայն, իրականում, Սատանան
երբեք չի եղել Դժոխքում, քանի որ Աստվածաշնչում
շատ հստակ ասվում է, որ Սատանան այս երկրի վրա է,
քայլում է `մռնչաչող առյուծի պես և փնտրում նրան, ում
նա կարող է կուլ տալ: Աստվածաշնչում
Սատանան և նրա բոլոր չար ոգիները այս երկրում են:
Նա երկրի և երկնքի միջով ետ և առաջ է գնում
և խոսում է Աստծու հետ: Եթե կարդաք Հոբի գիրքը,
Սատանան գալիս և կանգնում է Աստծո առաջ,
և զրույց ունենում Աստծո հետ երկնքում
իր ծառա Հոբի մասին: Այսպիսով, Սատանան
ետ ու առաջ է գնում: Աստվածաշնչում խոսվում է
այն մասին, թե ինչպես մի օր
Սատանան կնետվի երկնքից:
(Հայտնություն : )Եվ պատերազմ բռնկվեց երկնքում. Միքայելը և նրա հրեշտակները
պատերազմեցին վիշապի դեմ,
և վիշապն ու նրա հրեշտակներն էլ պատերազմեցին,
(Հայտնություն : ) բայց վիշապը չկարողացավ դիմադրել,
ու նրանց համար այլևս տեղ չեղավ երկնքում։
(Հայտնություն : ) Եվ ցած գցվեց մեծ
վիշապը՝ առաջին օձը,
որ Բանսարկու և Սատանա է կոչվում,
որ մոլորեցնում է ողջ երկիրը:
նա ցած գցվեց երկրի վրա, ու նրա
հրեշտակներն էլ նրա հետ ցած գցվեցին։
(Հայտնություն : )Եվ մի բարձր ձայն
լսեցի երկնքում, որ ասում էր.«Հիմա հաստատվեց փրկությունը,
զորությունը և մեր Աստծու թագավորությունն
ու նրա Քրիստոսի իշխանությունը, որովհետև մեր
եղբայրներին մեղադրողը ցած գցվեց, որ օր ու
գիշեր մեղադրում էր նրանց մեր Աստծու առաջ:
(Հայտնություն :) Եվ նրանք հաղթեցին նրան Գառան
արյունով ու իրենց վկայության խոսքով։
Նրանք թանկ չհամարեցին իրենց հոգիները՝
նույնիսկ մահվան վտանգի առաջ լինելով։
(Հայտնություն :) Դրա համար ուրախացե՛ք, ո՛վ երկինք, և դո՛ւք,
որ բնակվում եք նրանում։ Վա՜յ երկրին և ծովին,
որովհետև Բանսարկուն ցած է իջել ձեզ մոտ,
նա մեծ բարկությամբ է լցված՝
գիտենալով, որ քիչ ժամանակ ունի»։
Հովիվ Անդերսոն.«Այսպիսով, ի՞նչ ենք տեսնում այստեղ:
Երկնային պատերազմ, իսկ Աստվածաշունչը սովորեցնում է
որ Սատանան պարտվում է այս պայքարում:
Նա պարտվում է այս Երկնային պատերազմում, և քանի որ
պարտվում է, նա և նրա հրեշտակները,
որն այստեղից երևում է, որ դա հրեշտակների մեկ երրորդ մասն է,
ընկնում են ներքև Երկրի վրա: Ըստ էության,
Սատանան է դուրս նետվում երկնքից, և նա գիտի,
որ քիչ ժամանակ ունի, և
դուրս կգա` հալածելու հավատացյալներին և հալածելու սրբերին
և փորձելու նրանց ոչնչացնել:
Տեսե՛ք, -րդ գլխում պատերազմը սկսվում է:
Հայտնություն .-ում նա պատրաստվում է
պատերազմելու: Ինչպե՞ս է դա անելու:
Ինչպե՞ս է Սատանան պատրաստվում
պատերազմել հավատացյալների հետ:
Հովիվ Անդերսոն.«Հաջորդը, որ տեսնում ենք,
մեծ նեղությունն է:
Մեծ նեղությունը մի ժամանակաշրջան է,
որի ընթացքում շատ աղետալի բաներ են կատարվում
երկրի վրա: Սով: Ժանտախտներ:
Պատերազմներ՝ շա՜տ
պատերազմներ: Շատ մարդիկ սովի կմատնվեն
և կմեռնեն հիվանդություններից:
Շատ սարսափելի բաներ տեղի կունենան:
Բացի այդ պատերազմներից և ջրհեղեղներից,
որ տեղի կունենան մեծ նեղության ընթացքում (ես ի նկատի չունեմ գերբնական
ջրհեղեղը կամ այն, որ Աստված անձրևով հանգցնի կրակը ու ծծումբը, այլ բնական աղետները, պատերազմը, սովը,
որոնք մարդկանց պատճառով կլինեն)
կհայտնվի մեկը Նեռ անունով և
կդառնա ամբողջ աշխարհի բռնապետը:
Սա հեքիաթ չէ: Սա իսկապես
կկատարվի, և, իրականում
արդեն տեսնում ենք դրա նախանշանները:
Աստվածաշունչն ասում է, որ մի օր կլինի
մեկ համաշխարհային կառավարություն: Ունենք
շատ տարբեր կառավարություններ՝ Միացյալ Նահանգներ,
Ռուսաստան, Չինաստան, դրանք բոլորն էլ
առանձին ինքնիշխան պետություններ են
(հավանաբար լսել եք «ինքնիշխան» տերմինը), բոլորն էլ
առանձին ազգեր են: Աստվածաշունչն
ասում է, որ մի օր բոլոր այդ ազգերը
կմիավորվեն, և կձևավորվի մի համաշխարհային կառավարություն:
Այնուհետև, երբ նրանք ձևավորեն այդ համաշխարհային
կառավարությունը, նրանք կհանձնեն ամբողջ
իշխանությունը մեկ անձի, որը կլինի այդ կառավարության ղեկավարը,
և որ այդ անձը հայտնի է որպես Նեռ:
Ո՞վ է նախկինում լսել Նեռի մասին:
Բոլորն են լսել այդ տերմինը: Նեռը
Աստվածաշնչյան տերմին է: Հաճախ են
Աստվածաշնչում հանդիպում «գազան»,
«ծովից գազան», «յոթ գլխանի և եղջերանի գազան»,
«մեղավոր մարդ» կամ «նզովքի որդի» արտահայտությունները,
բայց նաև հանդիպում է
«Նեռ» բառը: Ինձ դուր է գալիս օգտագործել
«Նեռ» բառը: Մարդիկ հասկանում են,
որ դա Աստվածաշնչյան տերմին է: Կուզենայի
ցույց տալ, թե որտեղ է Աստվածաշնչում նշվում «Նեռը» բառը,
քանի որ Աստվածաշունչն ասում է,
որ կա մարդ, ով գալու է մի օր և նրան անվանում են Նեռ:
Մինչև Հիսուս Քրիստոսը վերադառնա,
կլինի ծուղակ, կեղծ Քրիստոս:
Հասկանու՞մ եք, թե ինչ նկատի ունեմ: Նեռը մի տղա է,
ով պնդում է, որ Քրիստոսի երկրորդ գալուստն է,
բայց նա ինքնակոչ է: Բայց քանի որ
քրիստոնյաներին այժմ ուսուցանվում է ակնկալել, որ
Հիսուսը վերադառնալու է ցանկացած պահի,
այն կատարյալ է, քանի որ կռահեք, թե ո՞վ է իրականում հայտնվում` Նեռը:
Ինչու՞ է Աստվածաշունչը նրան անվանում «Նեռ»:
Որովհետև կա մի մարդ, ում կոչում են «Նեռ»,
(եզակի), և ասում է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է:
Երբ Նեռը հայտնվի մեծ նեղության մեջ,
և ասի. «Ես Հիսուս Քրիստոսն եմ», նրան կընդունեն
որպես իրենց Մեսիայի: Շատ մարդիկ կասեն.
«Երբ Հիսուս Քրիստոսը հայտնվի ամպերում,
հրեաները վերջապես կհասկանան, որ
նա եղել է նրանց Մեսիան, և նրանք
կընդունեն նրան: -Ո՛չ, նրանք կընդունեն Նեռին:
Դա՛ է ասում Աստվածաշունչը:
Հիսուսն ասել է.
(Հովհաննես .): Ես եկայ իմ Հօր անունով, և ինձ չէք ընդունում: Եթէ ուրիշ մէկը գայ
իր անունով, պիտի ընդունիք զինք:
Հովիվ Անդերսոն.«Կարծում եմ, մինչև
մեծ նեղության շրջանի հափշտակության հետ կապված Սատանայի ծրագիրն է` բոլորին սերմանել
այն մտածողությունը, որ «Հիսուս Քրիստոսը
գալու է ցանկացած պահի»: «Մենք սպասում ենք
Հիսուս Քրիստոսին ցանկացած պահի:
Նա կարող է գալ այսօր», բայց իրականում
Նեռն է գալու:
Եվ երբ Նեռը գա, կղեկավարի
մեկ համաշխարհային կառավարությունը
և մեկ համաշխարհային կրոնը, որտեղ նրա պնդմամբ ինքը Մեսիան է:
Հովհաննես -ի խոսք -ում ասվում է.
( Հովհաննես .) Զավակնե՛ր, արդեն վերջին ժամն է։
Ինչպես լսել եք, Նեռը գալու է։
Հիմա արդեն շատ Նեռեր են հայտնվել,
ինչից էլ իմանում ենք, որ սա վերջին ժամն է։
Հովիվ Անդերսոն.«Առաջին անգամ եզա՞կի թվով է նշվում, թե՞ հոգնակի:
Այսպիսով, նրանք լսել են, որ Նեռը
(եզակի) գալու է: Գալու է
մեկ Նեռ: Բայց կա՞ն շատ
Նեռեր նույնիսկ հենց հիմա: Ահա, թե
ինչ է ասվում խոսքում. «Ովքե՞ր են այդ Նեռերը»:
( Հովհաննես .) Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա,
ով ժխտում է, որ Հիսուսն է Քրիստոսը։
Իսկ Նեռը նա է, ով մերժում է
Հորը և Որդուն։
Հովիվ Անդերսոն.«Որպեսզի հավատալ,
որ Հիսուսը Քրիստոսը չէ, պետք է հավատալ,
որ կա մեկ Քրիստոս, և որ նա Հիսուսը չէ:
«Քրիստոս» նշանակում է «Մեսիան»:
Աստվածաշունչը Հովհաննես .-ում ասում է.
«Մենք գտել ենք Մեսիային», որը մեկնաբանվում է
«Քրիստոսին»: Ուստի Աստվածաշնչում «Քրիստոս» բառը սահմանվում է
որպես «Մեսիա»: Երկուսն էլ փոխարինում են միմյանց:
Ուստի թույլ տվեք հարցնել`
կարո՞ղ եք մտածել կրոն, որն ասում է, որ գալու է Մեսիա,
սակայն, դա Հիսուսը չէ, Հիսուսը
Մեսիա չէ: Հրեաների կրոնը սովորեցնում է,
որ կա մի Մեսիա, սակայն
դա Հիսուսը չէ: Նրանք դեռ սպասում են
Մեսիային: Նրանք ասում են, որ Հիսուսը Մեսիան չէ, և նրանք դեռ սպասում են Մեսիային:
Աստվածաշունչն ասում է, որ Նեռը
կլինի իրենց Մեսիան:
Ավետարանական Քրիստոնեությունը հավատում է,
որ Հիսուսը կարող է վերադառնալ ցանկացած պահի, նրանք, ովքեր չեն
փրկվել, նրանք, ովքեր չեն հավատում
ճշմարտությանը, նրանցից շատերը կխաբվեն և կմտածեն.
«Սա է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը»:
Մահմեդականներն այսօր սպասում են մեծ մարգարեի
և մեծ Մեսիայի գալուն, որն իրականում
ավելի մեծ է, քան Մոհամմադը: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը,
ասել է.«Ո՞վ է երբևէ լսել նրա
մասին: Նախագահ Ահմադինեժադը խոսել է
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մեկ կամ երկու տարի առաջ,
և այդ ժամանակ նա
հակիրճ ներկայացրեց իսլամը:
Մահմուդ Ահմադինեժադ. «Մարգարեները
նույն բանն են ասում: Ամեն սուրհանդակ
պաշտպանել է իրենից առաջ եղած սուրհանդակին
և ուրախ ավետիսներ հայտնել հաջորդ մարգարեի մասին,
ով ներկայացնում է կրոնի ավելի ամբողջական տարբերակ,
համաձայն մարդու այդ ժամանակվա կարողությունների:
Այս միտումը շարունակվեց մինչև Աստծո
վերջին սուրհանդակը, ով ներկայացրեց
բոլոր կրոնների կատարելությունը:
Նեբրովթն ընդդիմացավ Հազրաթ Աբրահամին:
Փարավոնն ընդդիմացավ Հազրաթ Մովսեսին,
իսկ ագահներն ընդդիմացան Հազրաթ Հիսուս Քրիստոսին և Հազրաթ Մոհամմադին:
թո'ղ խաղաղություն իջնի
մեր բոլոր մարգարեների վրա:
Հովիվ Անդերսոն.«Եվ նա ասաց, որ ըստ Իսլամի,
Աբրահամը մեծ մարգարե էր, Մովսեսն էր մեծ մարգարե,
և ապա Հիսուսն էր, հետո`
Մոհամմադը, իսկ մահմեդականները
գլխով էին անում, ասես
ճիշտ այդպես էր: Իսկ Ահմադինեժադն ասում է, որ
նրանցից յուրաքանչյուրն իր հետ բերել է ճշմարտության մի մաս:
Նրանք նաև ավելի պարզաբանեցին և
մանրամասնեցրին ամեն ինչ: Նա ասել է, որ
ապագայում մեկ այլ մարգարե կգա,
ավելի մեծ կլինի, քան Մոհամմադը և
մեզ պարզաբանման հաջորդ փուլ կտանի:
Այնպես որ, ըստ իսլամի, գալու է մարգարեն:
Նրանք սպասում են իմամ Մահդիին:
Մահմուդ Ահմադինեժադ. «Աստվա՜ծ, արագացրու՛
Իմամ ալ Մահդիի գալը և շնորհի՛ր նրան քաջառողջություն,
հաղթանակ, և դարձրու՛ մեզ նրա հետևորդները,
և նրա արդարության վկայողները»:
Հովիվ Անդերսոն.«Բուդդայականները սպասում են
հինգերորդ Բուդդայի գալուն: Նրանք, ովքեր Տիբեթում են և
հետևում են Դալայ Լամային, հավատում են,
որ Դալայ Լամայի ոգին շարունակում է վերամարմնավորվել
մեկ ուրիշի մեջ: Նրանք կարծում են, որ այդ Նեռը
Դալայ Լամայի նոր մարմնավորումն է:
Մահմեդականներն ընկալում են նրան` որպես Իմամ Մահդիի,
քրիստոնյաները` որպես Քրիստոսի
երկրորդ գալուստ, հրեաները`
որպես Մեսիա: Բոլոր այդ խոշոր կրոնները
կհամախմբեն իր շուրջը, և մարդիկ կասեն,
«Հիանալի է, չէ՞, թե ինչպես ենք բոլորս միավորվում վերջապես:
Մի կողմ ենք դնում տարբերությունները
և երկրպագում նրան, այդ ինքնակոչին՝ Նեռին:
Համաշխարհային կառավարությունը
նրան ուժ և իշխանություն կտա,
և նրանք նույնպես կհայտարարեն նրան Աստված,
կհայտարարեն, որ Քրիստոսի երկրորդ գալուստն է:
Նրան կսպանեն: Աստվածաշունչն ասում է,
որ նա գլխին մահացու վերք կստանա,
նրա մահացու վերքը կբուժվի,
և նա կվերադառնա կյանքի: Այնուհետև նա
կընկալվի որպես Հիսուս Քրիստոսի
երկրորդ գալուստը: Նրան կհայտարարեն
մարմնավորված Աստված, և
բոլոր ժողովուրդներն ու ազգերն աշխարհում կերկրպագեն
այդ տղային: Հիմնականում ամեն կրոն
կընդունի նրան` որպես իրենց Մեսիայի, բայց
Աստվածաշունչն ասում է, որ նրանք, ովքեր
փրկվել են, չեն խաբվի նրա կողմից: Աշխարհի մնացած մասը
կերկրպագի և կհավատա նրան,
քանի որ նա հրաշքներ կգործի և
և կբերի մեկ համաշխարհային կառավարություն:
Երբեմն կփորձեք զգուշացնել
մարդկանց մեկ համաշխարհային կառավարության մասին,
Կփորձեք զգուշացնել նրանց որոշ միտումների մասին,
որոնք տեսնում ենք դեպի անկանխիկ հասարակություն անցում կատարելիս:
Քրիստոնյաների հետ խոսում են մեկ համաշխարհային կառավարության մասին,
կամ առանց կանխիկ գումար ունեցող
հասարակության և տարբեր անցակետերի, որ
ստեղծվում են,
և անվանում են ձեզ «կոնսպիրացիայի տեսաբան»:
Վստահ եմ, որ տարիներ շարունակ ձեզ անվանել են
կոնսպիրացիայի տեսաբան:
Դոկտոր Քենթ Հովինդ. «Այո՛, շա՜տ անգամներ»:
Հովիվ Անդերսոն.«Բայց կարո՞ղ է մարդ
իրականում լինել աստվածաշնչյան հավատացյալ քրիստոնյա և ժխտել, որ
մի օր կարող է մի
համաշխարհային կառավարություն լինել»:
Դոկտոր Քենթ Հովինդ. «Չեմ կարծում, որ հնարավոր է
կարդալ Աստվածաշունչն առանց տեսնելու, որ
Սատանան միշտ ցանկացել է իշխել աշխարհին, ինչպես «Pinky & the Brain» ամերիկյան հեռուստասերիալում,
և նա ցանկանում է ունենալ մեկ համաշխարհային կառավարություն:
Նա ցանկանում է լինել Աստված»:
Հովիվ Անդերսոն.«Երբ այդ մարդը ղեկավարի ամբողջ աշխարհը,
նա կհրամայի, որ բոլորն
ունենան այսպես կոչված «գազանի նշան»:
Ո՞վ է երբևէ լսել այդ նշանի մասին:
Աստվածաշունչն ասում է, որ գազանի նշանը
մարդկանց աջ ձեռքին կամ նրանց ճակատին է լինում,
և ոչ ոք չի կարողանա գնել կամ
վաճառել, եթե չունենա այդ նշանը:
Մարդիկ կարող են սա կարդացած լինել մի
քանի հարյուր տարի առաջ և ասել. «Ինչպե՞ս կարող եք դա անել:
Ինչպե՞ս կարող եք ստիպել մարդկանց ունենալ այդ նշանը
գնելու կամ վաճառելու համար:
Չե՞ք կարող ուղղակի կանխիկ գումար հանել:
Մտածեք այսօրվա տեխնոլոգիայի մասին: Գումարը, որ ունեմ իմ ձեռքին,
պարզապես թղթի կտոր է:
Այն արժեք չունի:
Երբ տեսնում եք, որ մի անկանխիկ
հասարակություն է սկսում զարգանալ, և մենք
ավելի ու ավելի քիչ ենք սկսում
կանխիկ գումար օգտագործել...
Հեռուստատեսության հյուր.«Կգա մի ժամանակ, երբ
գումարը թղթի տեսքով պարզապես կդադարի գոյություն ունենալ»:
Լուրերի մեկնաբան.«Արդյո՞ք թղթադրամն
անցած դարաշրջանում կմնա»:
Հեռուստատեսության հյուր.«Ամերիկայում
կատարվող գործարքների %-ը կամ ավելին այժմ
ոչ մի կապ չունեն թղթի
կտորների կամ մետաղադրամների հետ»:
Լուրերի մեկնաբանուհի.«Դուք երբևէ մտածե՞լ եք այն մասին,
որ մի օր կանխիկ գումարը պարզապես կդադարի գոյություն ունենալ:
Դա իրականություն է, որ կտեսնենք մի օր:
Թղթադրամներն ու մետաղադրամներն անհարմարություն են դարձել»:
Աֆրիկացի պաշտոնյա.«Մենք պետք է դրամի վրա
հիմնված տնտեսությունը տանենք դեպի
անկանխիկ տնտեսության: Սա վերաբերում է
բանկերին, հեռահաղորդակցության ընկերություններին,
բանկոմատների և վաճառքի համակարգերի
պրովայդերներին: Այն ներառում է նաև մշակութային փոփոխություններ»:
Լուրերի մեկնաբան.«Ի՞նչ է գումարը:
Մի բուռ մետաղադրամնե՞ր և թղթադրամնե՞ր:
Թե՞ քարտերն են գալիս փոխարինելու:
Իսկ որոշ տեսակի գումար դադարում է գոյություն ունենալ»:
Դոկտոր Քենթ Հովինդ.«Ենթադրենք, ձեր քաղաքի ամեն
խանութում ասում են.«Մենք այլևս կանխիկ գումար չենք ընդունում»,
և ենթադրենք ասում են. «Մենք չենք էլ պատրաստվում
վարկային քարտեր կամ չեկեր ընդունել, որովհետև
չափազանց շատ է խարդախությունը՝ չափազանց շատ գողացված վարկային քարտեր և շատ վերադարձված չեկեր:
Եկեք առերեսվենք դրան:
Թղթային գումարը, իրոք, ոչինչ չարժե:
Դա մի կտոր թուղթ է: Դա ոսկի չէ, արծաթ չէ:
Այն չունի ներքին արժեք: Այնպես որ,
մենք պարզապես սովորել ենք օգտագործել թղթի կտորներ,
որ արժեք չունեն: Այսօր հնարավոր է փոխանակել այդ թղթի կտորն ապրանքների և ծառայությունների հետ,
բայց եթե ինչ-որ մեկը վաղն ասի.
«Այդ փողը ոչինչ չարժե», ապա դա ոչինչ չի արժենա:
Հիշու՞մ եք Ամերիկայի դաշնակից պետությունները:
Հիշու՞մ եք միավորված դրամը:
Մարդիկ խնայել էին գումարը
ներքնակի տակ: Այն ոչ մի արժեք չունեցավ:
Ձեզ հետ էլ կարող է դա պատահել
և կարող եք մի օր լսել. «Թղթադրամները լավ չեն:
Հիմա այդ ամենը պարզապես ձեր հաշվին է:
Այդ ամենը կապված է Ձեր Facebook-ի և YouTube-ի,
gmail-ի հետ և գողության վտանգ այլևս չկա:
Կարող եք չանհանգստանալ,
որ ձեր դրամապանակը տանն եք թողել:
Կարող եք չանհանգստանալ, որ ձեր վարկային քարտը կառևանգեն:
Ամեն ինչ պարզապես ամբողջությամբ անկանխիկ է:
Հանցագործություն այլևս չէր լինի:
Լուրերի մեկնաբանուհի.«Դա գիտաֆանտաստիկ տեխնոլոգիա է, որը սարերի հետևում չի,
ամեն ինչ ավելի արագ և հարմար կլինի: Կկարողանաք
գնել ամեն ինչ` հացից մինչև գարեջուր, եթե
խանութում ներկայացնեք ձեր ինքնության հաստատումը»:
Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միության (ԱՔԱՄ) աշխատակից. «Այս ամենն ինձ շատ է վախեցնում»:
Լուրերի մեկնաբանուհի.«Ձեր բազան սկանավորելուց հետո
ցուցամատով դիպչում եք
պատկեր ընթերցող սարքին և մոտ վայրկյանում
վճարում եք կատարում ձեր մատի ծայրի հպումով:
Այն կոչվում է բիոմետրիկա` ձեզ ճանաչելու ավտոմատացված միջոց
ձեր յուրահատուկ կենսաբանական
հատկանիշների հիման վրա»:
ԱՔԱՄ աշխատակից.«Մի' տրվեք հարմարությանը»:
Նախկին QT աշխատակից.«Գիտեք,
այսօր դա մատնահետք է, վաղը կլինի միկրոչիպ:
Գուցե դա ազդարարվում է
գազանի նշանով»:
Լուրերի մեկնաբանուհի.«Այս մարդը ազատվել է Quick Trip
ընկերությունից, երբ նրան տեղեկացրել են, որ
աշխատանքի գալու և գնալու ժամերը
ավտոմատ կերպով կֆիքսվեն նրա մատի շարժումով»:
Նախկին QT աշխատակից. «Եվ չնայած դա մեր օրերում
կարող է ցանկությամբ լինել,ո՞վ գիտի, թե ինչ կլինի վաղը»:
Լուրերի մեկնաբանուհի.«Փորձագետներն ասում են,
որ բիոմետրիկան կտարածվի
մեր տնտեսության և առօրյա
կյանքի յուրաքանչյուր ոլորտի վրա»:
Հեռուստատեսության հյուր.« Դնում եք ձեր մատը սարքին,
և հայտնվում է ձեր անունը, ձեր մասին բոլոր տվյալները...»
Լուրերի մեկնաբանուհի.«Այդքան արա՞գ»:
Հեռուստատեսության հյուր.«Շա՜տ արագ»:
Հավանու՞մ եք: -Իհարկե:
Լուրերի մեկնաբանուհի.«Ամբողջ աշխարհն է արդեն
օգտագործում բիոմետրիկա` ԱՄՆ կառավարությունը, ավիաընկերությունները,
գազի կայանները: Անգամ Walt Disney World-ն է օգտագործում
տեխնոլոգիա, որը անցաթղթերի փոխարեն
կարդում է հյուրերի արյունը»:
Հովիվ Անդերսոն.«Համաշխարհային
կառավարությունն այնքան հզոր կլինի, որ կկարողանա
թելադրել, որ ոչ մի մարդ այս երկրի վրա
չգնի կամ չվաճառի առանց գազանի նշան ունենալու:
Հետաքրքիր է, որ թագավոր Յակոբոսի
Աստվածաշունչը շատ հստակ ասում է
գազանի նշանի մասին, որը կպահանջվի
գնելիս կամ վաճառելիս,
կտեղադրվի աջ ձեռքում կամ ճակատին:
Սա կարող է լինել ինչ-որ մի իմպլանտային չիպ,
որտեղ գնել կամ վաճառելու համար,
պարզապես կպահանջվի սկան անել այդ չիպը:
Իսկ մի օր կասեն.
«Ձեր գրպանի այդ հարյուր դոլարանոց թղթադրամը
արժեք չունի: Հարկավոր է սկան անել,
որպեսզի վճարել: Այժմ ամեն ինչ էլեկտրոնային է:
Գնում եք մթերային խանութ, ընտրում մթերքները,
ապա պարզապես *ազդանշան*: Եթե ձեռք չունեք,
խնդիր չէ, կարելի է դա գլխում էլ տեղադրել,
որովհետև գլուխ բոլորն ունեն: Պարզապես
*ազդանշան* կարձակվի, որով կկատարվի վճարումը:
Ամբողջ գումարը կլինի միայն էլեկտրոնային տարբերակով, և
արդեն ամեն ինչ դրան է տանում: Բջջային հեռախոսները
սկաներ կունենան: Կարելի է ասել, որ
կլինի ապրանքների և ծառայությունների
փոխանակում մարդկանց միջև: Դա կարժենա $.:
Տվեք ձեր աջ ձեռքը,
որ կարողանամ սկան անել իմ սմարթֆոնով: *ազդանշան*
Պարզապես վերցրի գումարը նրա հաշվից:
Դուք հենց նոր իմ որդուն դաշնամուրի դաս տվեցիք: Թույլ տվեք վճարել ձեզ:
*ազդանշան*: Մտածեք դրա մասին հիմա:
Սմարթֆոնը կարելի է օգտագործել գազանի նշանը սկան անելու համար:
Եւ դուք չեք կարող գնել կամ վաճառել առանց դրա»:
Լուրերի մեկնաբանուհի.«Այս երեկոյի առողջապահական նորություններում,
բրնձի հատիկի չափի չիպը կարող է փրկել ձեր կյանքը»:
Լուրերի մեկնաբան.« թվականն է: Շտապում եք հիվանդանոց`
անգիտակից վիճակում, առանց ինքնության քարտի կամ բժշկական պատմության,
սակայն շնորհիվ ձեր մաշկի տակ գտնվող
միկրոչիպի, ամեն ինչ այնտեղ կա: Գիտաֆանտաստիկա` քսան տարի առաջ,
սակայն կենսաչափական իրականություն` այսօր»:
Պրոֆեսոր.«Կարծում եմ, որ կենսաչափական տեխնոլոգիաների
օգտագործմամբ հնարավոր է լիովին ազատվել
դրամապանակներից և բանալիներից,
եթե դա այն է, ինչի մարդիկ ուզում են հասնել տաս տարի անց»:
Լուրերի մեկնաբան.«Այս նոր հզոր աշխարհի մարտահրավերն է
գաղտնիության ապահովումը»:
Լուրերի մեկնաբան.«Նոր միկրոչիպային տեխնոլոգիայի շնորհիվ
արտակարգ իրավիճակների աշխատակազմը
կարողանում է պարզել ձեր առողջական պատմությունը
համակարգչային ստեղնաշարի մեկ հպումով»:
Հարվարդի բժիշկ.«Այնքան շատ բժիշկներ են ստիպված լինում
արտակարգ իրավիճակներում կույր վիրահատել: Ստիպված են լինում բժշկական
որոշումներ կայացնել` անտեղյակ լինելով, թե
ինչ դեղեր եք ընդունել կամ ինչ ալերգիաներ ունեք»:
Լուրերի մեկնաբան.«Հարվարդի բժիշկն ասում է,
որ այս ռադիոհաճախության ինքնության հաստատման չիպը կարող է լուծել
այդ խնդիրը: Նա փոխպատվաստել է իր
աջ թևը վերին հատվածում: Սկաները կարդում է ինքնության հաստատման թիվը:
Այդ նիշերն են ներմուծվում
ապահով կայքում, որտեղ բժշկական պատմությունն է պահվում:
Արտակարգ իրավիճակների բժշկական տեխնիկն ասում է,
որ չիպը կարող է օգնել արտակարգ իրավիճակների աշխատակիցներին»:
Արտակարգ իրավիճակների աշխատակից.«Առավելություններից է այն,
որ եթե երբևէ որևէ տեսակի վնասվածք ունեցող հիվանդ ունենաք, ուր էլ գնան
և չկարողանան ձեզ տրամադրել
իրենց տեղեկատվությունը և / կամ իրենց բժշկական պատմությունը, դա շատ կօգնի»:
Լուրերի մեկնաբան.«Հարվարդի
բժիշկն ասում է, որ օգուտները ակնհայտ են»:
Հարվարդի բժիշկ.«Ես ժայռեր եմ մագլցում
և հավատում եմ, որ եթե ընկնեմ ժայռից, և դուք
գտնեք ինձ անգիտակից վիճակում, հարմարավետությունը,
որ կարող եք սկան անել ինձ և պարզել, թե ով եմ ես, գերազանցում է
գաղտնիության վերաբերյալ իմ մտահոգությանը»:
Լուրերի մեկնաբան.«Չիպը տեղադրվում է
չկոտրվող ապակու մեջ և մոտ բրնձի հատիկի չափ է:
Գործընթացն արվում է
անզգայացմամբ և համեմատաբար անցավ»:
Հարվարդի բժիշկ.«Ասես ասեղ դնեն ձեր մաշկի տակ»:
Լուրերի մեկնաբան.«Բայց այս դեպքում
ինչ-որ բան մաշկի տակ դնելը լավ է»:
Լուրերի մեկնաբան.«Այսպիսի մի բան է.
ահա կատուն, իսկ հինգ տարի անց պարզեցինք,
որ վերադարձել է: Հետո ինչ-որ մեկն ասում է.
«Գիտեք, եթե դա ծառայում է կատվին, ես ունեմ
ծնողներ, և հայրիկս երբեմն թափառում է,
և միգուցե մենք կարողանայինք մի միկրոչիպ տեղադրել
նրա բժշկական գրառումներում, եթե հանկարծ
ինչ-որ բան երբևէ պատահեր: Լավ է հնչում: Իսկ հետո ինչ-որ մեկն ասում է.
«Դե, եթե դա լավ է կատվիս համար,
լավ կլինի նաև տատիկիս ու պապիկիս համար,
ինչու՞ չէ նաև երեխայիս:
Երբեք կարիք չի լինի անհանգստանալ
առևանգված երեխայի համար: Իսկ հետո ասում ենք. «Դե, գիտե՞ք ինչ: Միգուցե պետք է ունենան դա:
Եվ այդ չիպի վրա ամեն ինչ կլինի:
Վարկային քարտեր, վարորդական իրավունք: Մտածեք այդ մասին:
Մետրոյի քարտեր: Էլ ոչ մի դրամապանակ,
այլևս բանալիներ չեք կրի:
Այսպիսով, ուզում եմ բոլորին
հարցնել` լա՞վ գաղափար է,
քանի որ ամեն ինչ դրան է տանում»:
Լուրերի մեկնաբանուհի.«Այս ամենը շատ գիտաֆանտաստիկ է ինձ համար»:
Լուրերի մեկնաբան.«Դա մոտենում է»:
Լուրերի մեկնաբանուհի.«Գիտեմ, որ
ամենուր կլինի, նաև կենդանիների վրա...»
Լուրերի մեկնաբան.«Բայց դու երեխա ես ...»
Լուրերի մեկնաբանուհի.
«Դու երեխա ես ... Ես նկատի ունեմ, արի ...»
Ստիվեն Անդերսոն. «Մարդիկ նախկինում
կարող էին մտածել, թե «Ինչպե՞ս կարող է դա իրականացվել:
Ինչպե՞ս կարելի է արգելել մարդկանց
գնել կամ վաճառել, եթե նրանք չունենան նշանը»: Բայց մենք տեսնում ենք
տեխնոլոգիան զարգանում է,
որը շատ կհեշտացնի այն, որ ոչ ոք չկարողանա գնել
կամ վաճառել առանց այդ նշանի: Կռահեք հաջորդը ինչ կլինի:
Շատ մարդիկ միայն յոթից տաս օրվա
ուտելիք կունենան իրենց տանը,
այնպես որ, եթե չկարողանան գնել կամ վաճառել,
կտուժվեն աշխարհում:
Իսկ հիմնականում Աստվածաշունչն ասում է, որ օրենք կլինի, որով
եթե չերկրպագեք Նեռին,
կսպանեն: Այս տղան լավն է,
նա մեծ գործեր է անում,
միավորում է մարդկանց: Միայն մեկ հափշտակում՝
բարձրացիր կամ դատապարտվիր մահվան:
Եվ երբ դա լսեք, երբ դա տեսնեք,
հավանաբար կասեք. «Դե,
կարծում եմ, բոլորս էլ մեռնելու ենք,
հավատացյալները, նրանք, ովքեր հավատում են Քրիստոսին:
Երևի բոլորիս էլ կգլխատեն:
Աստվածաշունչն ասում է, որ մեզ կգլխատեն:
Մենք բոլորս էլ գլխատվելու ենք: Բայց, եթե սա
շարունակվի, դուք իրավացի եք,
բոլոր հավատացյալները կսպանվեն:
Մտածե՛ք այդ մասին,
նայե՛ք տեխնոլոգիաներին, նայե՛ք տեսախցիկներին, որոնք
ամենուր են, արբանյակները: Այժմ ոստիկանությունը
ձեզ հետևելու համար տեսախցիկներով անօդաչու սարքեր է օգտագործում:
Տեսե՞լ եք: Հսկողության անօդաչու սարքեր:
Նրանք միկրոֆոններ են տեղադրում
փողոցի անկյուններում, որտեղ կարող են լսել,
թե ինչ եք ասում, ինչպես «» վեպում:
Ահա, թե ուր է գնում մեր երկիրը,
ամբողջությամբ հսկողություն:
Առաջ պարզապես նստում էիք ինքնաթիռ:
Այժմ կանհանգստացնեն
փոխադրումների անվտանգության վարչությունից:
Պետք է մերկ անցնեք
մարմնի սկաների միջով: Պետք է սկանավորվեք:
Պետք է ոտքով իջնեք ներքև:
Պետք է միշտ ունենաք ինքնության հաստատման քարտը:
Իսկ ոստիկանությունն ամենուր է.
«Որտե՞ղ է ձեր ինքնությունը հաստատող քարտը: Որտե՞ղ են ձեր թղթերը: Ձեր թղթերը
նորմալ չեն»: Եվ սա այն երկիրն է,
որտեղ մենք ապրում ենք հիմա: Եվ սա կշարունակվի
այնքան, մինչև իսկապես դժվար կլինի փախչել այդ բանտից:
Բայց թույլ տվեք ասել, որ
մենք բոլորս չենք սպանվի: Շատերը կսպանվեն, սխալ չընկալեք:
Շատ քրիստոնյաներ կգլխատվեն և
կսպանվեն հանուն Քրիստոսի: Սակայն
մենք բոլորս չենք սպանվի, քանի որ
դա կարող է կարճ տևել: Իսկ Աստվածաշունչն ասում է.
(Մատթեոս .) Իրականում, եթե այդ օրերը
չկարճացվեն, ոչ մի մարմին չի փրկվի,
բայց հանուն ընտրյալների
այդ օրերը կկարճացվեն։
Հովիվ Անդերսոն.«Իսկ Աստվածաշունչն ասում է, որ այդ ժամանակ Հիսուս Քրիստոսը կվերադառնա:
Հիշու՞մ եք, մենք ավելի վաղ խոսեցինք
Քրիստոսի երկրորդ գալուստի մասին: Նա կվերադառնա:
Հենց որ նրանք մտածեն, որ արդեն
հաղթել են քրիստոնեությանը, որ ունեն իրենց գլոբալ կառավարությունը,
իրենց մեկ համաշխարհային կառավարությունը՝
Սատանայի գլխավորությամբ, Հիսուս Քրիստոսը կգա ամպերի միջով և
այդ ժամանակ տեղի կունենա հափշտակությունը,
և նա կսկսի դուրս թափել իր
բարկությունն այս երկրի վրա: Կարող եք
կարդալ դրա մասին Հայտնության գրքում: Նա ջուրն արյուն կդարձնի:
Նա կայրի ծառերը ու խոտերը:
Նա կուղարկի դժոխքից մորեխներին, որոնք
կխայթեն մարդկանց կարիճի ճանկերով:
Եթե չեք կարդացել Հայտնության գիրքը, անկեղծորեն խորհուրդ եմ տալիս:
Մի՛ կարդացեք Ծննդոց գիրքը: Կարդացե՛ք Աստվածաշնչի
Հակոբոս Թագավորի տարբերակը, լա՞վ:
Եթե պատրաստվում եք ժամանակ ծախսել
կարդալու վրա, ինչու՞ չկարդալ իրական մի բան:
Առանց իմիտացիայի: Նայեք Գլուխ -ի առաջին խոսքը.
(Հայտնություն : ) Նա անշարժ կանգնեց ծովի ավազի վրա։Եվ տեսա մի գազան, որ դուրս էր գալիս ծովից։
Նա տասը եղջյուր և յոթ գլուխ
ուներ և իր եղջյուրներին՝
տասը թագ ու իր գլուխներին՝
հայհոյալից անուններ։
(Հայտնություն : ) Այդ գազանը, որին տեսա
նման էր ընձառյուծի, բայց նրա ոտքերը
արջի ոտքերի էին նման, իսկ բերանը՝
առյուծի երախի։ Եվ վիշապը
գազանին տվեց զորություն,
գահ և մեծ իշխանություն։
Հովիվ Անդերսոն.«Այսպիսով, գազանը,
որ նկարագրվում է, Աստվածաշունչն ասում է՝ վիշապն է նրան
զորություն, գահ և
իշխանություն տվել: Նայեք -րդ խոսքը.
(Հայտնություն : -) Ես տեսա, որ նրա գլուխներից մեկը
ասես մահացու վիրավոր լիներ, բայց նրա վերքը բուժվեց,
և ողջ երկիրը հիացմունքով գնաց գազանի հետևից:
Մարդիկ երկրպագեցին վիշապին, որովհետև նա իշխանությունը
տվեց գազանին, և երկրպագեցին գազանին՝
ասելով. «Ո՞վ է նման գազանին, ո՞վ կարող է
պատերազմել նրա դեմ»։ Նրան
մեծ-մեծ բաներ խոսող ու հայհոյանքներ ասող
բերան տրվեց, նաև տրվեց իշխանություն՝
քառասուներկու ամիս գործելու։
Հովիվ Անդերսոն.«Հիմա տեսնու՞մ եք: Քառասուներկու ամիսը
և հազար երկուհարյուրվաթսուն օրը` նույնն են: Տեսե՛ք,
թե ինչպես են այս բաները կապակցված: -րդ խոսքում ասվում է.
(Հայտնություն : ) Նա բացեց իր բերանը,
որ հայհոյի Աստծուն, նրա անունը և
նրա բնակության վայրը, այսինքն՝
նրանց, ովքեր բնակվում են երկնքում:
Հովիվ Անդերսոն.«Նայե՛ք: Խոսք յոթ: Ահա ամենակարևորը:
(Հայտնություն : ) Նրան թույլ տրվեց, որ
պատերազմ մղի սրբերի դեմ ու հաղթի նրանց,
և նրան իշխանություն տրվեց ամեն ցեղի,
ժողովրդի, լեզվի ու ազգի վրա։
Հովիվ Անդերսոն.«Հիմա տեսնում ենք, չէ՞,
-րդ գլխի -րդ խոսքում Վիշապի նպատակն էր
պատերազմել նրանց դեմ, ովքեր հավատում են
Քրիստոսին և պահել Աստծո պատվիրանները: Այստեղ նա
ասում է, որ այն տրվեց իրեն, որպեսզի
պատերազմի սրբերի դեմ, տեսե՛ք, հաղթի նրանց:
Ո՞վ է հաղթելու այս պատերազմում՝ սրբե՞րը, թե՞ այս երկրի վրա Սատանան:
Նա ասել է, որ պատրաստվում է
պատերազմել սրբերի հետ և հաղթի նրանց:
Ըստ Հայտնություն -ի, Նեռի նպատակն է
պատերազմ մղել սրբերի դեմ: Նա չի ուզում, որ
Քրիստոնյաները վերցնեն գազանի նշանը
և խուսափեն հալածանքներից:
Նա ցանկանում է, որ յուրաքանչյուր քրիստոնյա մեռնի:
Ասում եք, որ դա ճնշող է:
Պարզապես կարդացեք գիրքը մինչև վերջ և
կտեսնեք, թե ով կհաղթի ի վերջո: -րդ գլխում ուղղակի ժամանակավոր անհաջողություն է:
Սակայն -րդ խոսքում նա ասում է.
(Հայտնություն : -) Նրան թույլ տրվեց, որ
պատերազմ մղի սրբերի դեմ ու
հաղթի նրանց, և նրան իշխանություն տրվեց ամեն
ցեղի, ժողովրդի, լեզվի ու ազգի վրա։
Նրան կերկրպագեն երկրի վրա
բոլոր բնակվողները, որոնց անունները
աշխարհը հիմնվելուց ի վեր չի գրվել մորթված Գառան կյանքի գրքում։
Հովիվ Անդերսոն.«Ուստի այն մարդը,
որին գազան են անվանում, ով իշխում է բոլոր ազգերի,
բոլոր տոհմերի, բոլոր լեզուների վրա,
նպատակ է դրել պատերազմել սրբերի դեմ,
և Աստվածաշունչն ասում է, որ
բոլորն էլ երկրի վրա կերկրպագեն նրան:
Սպասե՛ք մի րոպե: Ո՛չ, այդպես չէ: Այն ասում է, որ
Նրան կերկրպագեն երկրի վրա
բոլոր բնակվողները,
որոնց անունները աշխարհը հիմնվելուց ի վեր չի գրվել
մորթված Գառան կյանքի գրքում: Ուստի
թույլ տվեք հարցնել ձեզ՝ արդյո՞ք նրանց անունները
կան կյանքի գրքում և նրանք երկրպագու՞մ են նրան:
Դե, Աստվածաշունչն ասում է, որ Նա այնքան
ճշմարտանման կթվա,
որ կխաբեր նաև ընտրյալին, եթե դա հնարավոր լիներ: Բայց Աստված
թույլ չի տա, որ այդ տղան խաբի
փրկվածներից որևէ մեկին: Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր
իսկապես փրկվել են, կսկսեն տեսնել, որ այդ ամենը տեղի է ունենում,
կամ, հուսով եմ, երբ նրանք տեսնեն այս
փաստագրական ֆիլմը, նրանք կհասկանան. «Մի րոպե սպասե՛ք:
Սա տեղի է ունենում: Սա Նեռն է: Չպե՛տք է երկրպագեմ այս տղային:
Սա իրականում Քրիստոսը չէ:
Ով չի երկրպագի նրան, կսպանվի:
Իսկ ով չի երկրպագի նրան,
չի կարողանա գնել կամ վաճառել: Չեք կարող պարզապես գնալ
Walgreen ընկերություն և ստանալ գազանի նշանը,
չեք կարող պարզապես
գնալ Գրանցումների գրասենյակ և ասել.
«Կարո՞ղ եմ ստանալ իմ չիպը, որ կարողանամ գնել կամ վաճառել»: Ո՛չ:
Աստվածաշունչը պարզ է: Պետք է երկրպագեք Նեռին,
որպեսզի ստանաք այդ չիպը: Նույնիսկ շատ
տասնամյակներ առաջ գոյություն ունեին ստի դետեկտորներ:
Այժմ մշակում են ուղեղը սկան անող տեխնոլոգիաներ:
Կարծում եմ, որ հավանաբար գազանի
նշանը ստանալու համար է, պետք է
երկրպագել Նեռին
և հավատարմության երդում տալ:
և նա կիմանա, արդյո՞ք ասել եք ճշմարտությունը:
Լուրերի մեկնաբան.«Գիտաֆանտաստիկա է:
Բայց ոչ սարերի հետևում»:
Հովիվ Անդերսոն.«Փոխադրումներն այժմ խիստ վերահսկվում են:
Ամենուրեք անցակետեր են
մայրուղիներում մեքենաների համար, իսկ երբ
փորձեք ինքնաթիռ նստել, փոխադրումների
անվտանգության վարչությունը կստիպի
մերկ մարմնով անցնել սկաների միջով:
Կարծես վերահսկողական ցանց է
տեղադրված ամենուր, և դուք չեք կարողանա
գոյատևել հասարակության մեջ,
եթե չխոնարհվեք այս գազանի առջև, չերկրպագեք գազանին
և չստանաք նշանը»:
Քենթ Հովինդ.«Ճիշտ է: Եվ մեր
հանդեպ չարագործություն են գործել: Հիսուսը շատ հստակ ասել է, որ
իր աշակերտներին կատեն
իր անվան համար: Յուրաքանչյուրը, ով չի համագործակցի
այս հրաշալի նոր աշխարհի
կարգի հետ, կդիտվի որպես թշնամի:
Օրինակ, դպրոցը վերցնենք: Երբ դուք տանեք ձեր երեխային դպրոց,
և ձեզ ասեն, որ չեք կարող գալ դպրոց,
եթե չպատվաստվեք: Իսկ եթե հակակրանք ունե՞ք
պատվաստանյութերի հանդեպ և ասեք. «Կարծում եմ,
սա կարող է աուտիզմի պատճառ լինել: Դա կարող է
շատ բաների պատճառ դառնալ:
Չգիտեմ, բայց չեմ էլ ուզում ռիսկի դիմել:
Չեմ տեսնում պատվաստումներին
համարժեք բան Սուրբ Գրքում, երբ թույն են դնում մարմնի մեջ
որ պատվաստվի ավելի շատ բաների դեմ»:
Հովիվ Անդերսոն.«Ճիշտ է, ճիշտ է»:
Քենթ Հովինդ.«Փաստն այն է, որ դպրոցն ասում է,
որ չեք կարող գալ, եթե չպատվաստվեք:
այժմ պետք է ընտրություն կատարեք՝
պնդել ձեր համոզմունքները կամ խոնարհվել և պատվաստել
ձեր երեխային: Դա նույնն է,
ինչ գազանի նշանը:
Դա եղել է նաև ութսուն տարի առաջ
սոցիալական ապահովության համարների հետ: Մարդիկ չէին ուզում
համար ունենալ. «Ես անուն եմ»: Եվ հետո
նրանք կամաց-կամաց արդեն ստացել են համարները, և հիմա
ոչ ոք չի էլ մտածում դրա մասին: Արդյո՞ք դա առաջին, երկրորդ, թե երրորդ քայլն է
դեպի մեկ համաշխարհային
թագավորություն ունենալու վերջնանպատակ»:
Հովիվ Անդերսոն.«Սատանային վտարել են երկնքից:
Նա գիտի, որ նա կարճ ժամանակ ունի: Նա գնում է
պատերազմելու հավատացյալների և սրբերի դեմ:
Իսկ ի՞նչ է անում: Մի մարդու իշխանություն է տալիս:
Վիշապը տվել է նրան իր ուժը:
Նա մի մարդու ամբողջ աշխարհին, ամեն ցեղին
և ամեն լեզվին իշխելու ուժ է տալիս:
Եվ այս մարդը կիրականացնի Սատանայի
պատերազմը սրբերի դեմ: Աստվածաշունչն ասում է խոսք -ում.
(Հայտնություն : -) Ապա տեսա մեկ ուրիշ գազան, որ
դուրս էր ելնում երկրից։ Նա երկու եղջյուր ուներ,
որոնք նման էին գառան եղջյուրների, և սկսեց
խոսել վիշապի նման։ Եվ նա առաջին գազանի
ամբողջ իշխանությունը գործի էր դնում
նրա առաջ և ստիպում էր երկրին
ու նրա բնակիչներին երկրպագել առաջին
գազանին, որի մահացու վերքը բուժվել էր։
Հովիվ Անդերսոն.«Այսպիսով, այստեղ այս
մարդը պահանջում երկրպագություն: -րդ խոսքում ասվում է.
(Հայտնություն : -) Եվ մեծ նշաններ էր անում, այնպես
, որ նույնիսկ երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրա
մարդկանց աչքերի առաջ։
Նա մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին
այն նշաններով, որոնք իրեն թույլ էր
տրվել անելու գազանի առաջ,
և ասում էր երկրի վրա բնակվողներին,
որ պատրաստեն գազանի պատկերը,
որը վիրավորվել էր սրով,
բայց նորից կենդանացել էր։
(Հայտնություն : -) Եվ նրան թույլ տրվեց,
որ շունչ տա գազանի պատկերին,
որպեսզի գազանի պատկերը և՛ խոսի,
և՛ սպանել տա բոլոր նրանց,
ովքեր ոչ մի ձևով չեն երկրպագի
գազանի պատկերին։
Հովիվ Անդերսոն.«Իսկ դուք ասում եք.
«Ի ՞նչ է աշխարհում գազանի պատկերը, որին շունչ է տրվում:
Ինչքան ավելի ու ավելի ենք մոտենում սրան,
կարծում եմ, որ տեխնոլոգիան մի քիչ ավելի ենք հասկանում,
ես իսկապես չգիտեմ,
թե ինչ տեսակի պատկեր կլինի սա:
Բայց դա ինչ-որ գազանի պատկեր է,
որը կարող է խոսել, և եթե
շատերը չերկրպագեն նրան, կսպանվեն:
Սա ինձ հիշեցնում է Դանիելին, գլուխ :
Հիշեք Նաբուքոդոնոսորին, ով այդ ժամանակ
քաղաքակիրթ աշխարհի թագավորն է եղել: Հիշու՞մ եք
թե ինչպես է նա մեծ պատկեր ստեղծել,
և նրանք պետք է երկրպագեին այդ պատկերը: Իսկ ինչ կպատահե՞ր, եթե
նրանք չերկրպագեին պատկերին:
Նրանք սպանվեցին, ճի՞շտ է: Չէ՞ որ դա նման է նրան, ինչ
մենք տեսնում ենք այստեղ:
Դա Նեռի պատկերն է: Նայեք խոսք -ը: ԱՄենակարևոր մասն է.
(Հայտնություն : -) Նա հարկադրում էր բոլոր
մարդկանց՝ փոքրերին ու մեծերին, հարուստներին ու
աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ այդ մարդկանց
աջ ձեռքին կամ նրանց ճակատներին նշան դնեն,
և որ ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել, բացի նրանից
, ով ունի նշանը, գազանի անունը կամ նրա անվան թիվը։
Ահա այստեղ է, որ իմաստություն է հարկավոր.
ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը,
որովհետև այն մարդու թիվ է, և
այդ թիվը վեց հարյուր վաթսունվեց է։
Հովիվ Անդերսոն.«Սա այն գործիքներից է,
որ Սատանան օգտագործում է հավատացյալներին հալածելու համար:
Գազանի նշանը մի գործիք է,
որ նա օգտագործում է սրբերի հետ պատերազմում, քանի որ
եթե դու չկարողանաս գնել կամ վաճառել,
շատ դժվար կլինի գոյատևել այսօրվա աշխարհում:
Կամ ցանկացած աշխարհում:
Այնպես որ, ոչ միայն նա օրենք է հանում, որով եթե
չերկրպագեք Նեռին, կսպանվեք,
այլ այդտեղ հալածանք կա:
Դա սրբերի հետ պատերազմելն է:
Նա նաև սրբերի համար անհնար է դարձնում գնելը
կամ վաճառելը, քանի որ
նրանք չունեն գազանի նշան, իսկ գազանի նշանը
միայն կտրվի նրանց, ովքեր երկրպագում են գազանին:
Իսկ նրանք, ովքեր փրկվել են, այսինքն սրբերը,
չեն երկրպագի գազանին:
Աստվածաշունչն այդ մասին հստակ խոսում է Մատթեոսի -ում
և այլուր: Այնպես որ, նրանք
չեն կարողանա գնել կամ վաճառել, և նրանք կդատապարտվեն
մահվան: Այժմ պատկերացրեք
ինքներդ ձեզ հենց հիմա մի աշխարհում, չեմ ասում
մի ազգում, չեմ ասում մի երկրում,
ասում եմ մի աշխարհում, որտեղ չեք կարողանա գնել
կամ վաճառել, և որտեղ կա մի դատավճիռ, որով ձեզ մահվան են դատապարտում: Կարո՞ղ եք պատկերացնել,
թե որքան դժվար կլինի գոյատևել այդպիսի աշխարհում:
Ինչպես նաև այն բոլոր
տեսախցիկները, որոնք հսկում են:
Իսկ ի՞նչ կասեք համարանիշի ընթերցմամբ տեսախցիկների մասին,
մերկ մարմնի սկաներների մասին,
այն մասին, որ ցույց եք տալու ձեր ինքնությունը հաստատող քարտն
անցակետերում, գնացք նստելիս, ինքնաթիռ բաձրանալիս: Գիտե՞ք, ի՞նչ:
Շատ շուտով դուք ուրիշ բան ցույց կտաք:
«Ցույց տվե՛ք ձեր աջ ձեռքը:
Լավ, կարող եք անցնել:
Լավ օր եմ մաղթում»: Սա մտացածին չէ: Գուցե
երբ մարդիկ կարդային սա մի քանի
հարյուր տարի առաջ, նրանք նույն կերպ չէին ընկալի,
ինչպես մենք: Մեր աչքերով
այն ասես կենդանություն ունենա:
Ահա թե ինչու եմ կարծում, որ սա կարող է
մոտ ապագայում լինել: Ներկայիս քրիստոնյաները պատրաստ չեն դրան:
Նրանք բացարձակ պատրաստ չեն: Գիտե՞ք,
ինչ պետք է անել: Պետք է հոգեպես պատրաստվել
որ չասեք. «Ի՞նչ է կատարվում»:
Պետք է պատրաստ լինել:
Պետք է պատրաստվել: Ահա թե ինչու
Աստված շարունակ զգուշացնում է մեզ:
Ահա թե ինչու Պողոսը նույնիսկ
զգուշացրեց ժողովրդին իր օրը: Ակնհայտ է, որ նրանք
չէին ապրում մեծ նեղության օրերին,
բայց նրանք անցել էին իրենց սեփական տառապանքների միջով,
ինչպես ամեն հավատացյալ է անում: Նա ասաց.
«Մենք զգուշացրել էինք ձեզ: Իրականում, երբ մենք ձեզ հետ էինք,
մենք ձեզ ասել էինք, որ
կտառապենք նեղություններում, ինչպես որ եղավ,
ինչպես գիտեք»: Ուստի, մենք
պետք է հասկանանք, որ դա մոտենում է, որ
մենք կարող ենք դիմանալ դրան»:
Ռոնալդ Ռասմուսեն.«Այսօր քրիստոնյաներին չեն զգուշացնում,թե
ինչ է սպասվում
մեծ նեղության ժամանակ: Փոխարենը, Հովիվներն
ամբողջ Ամերիկայում սովորեցնում են իրենց ժողովրդին, որ
հափշտակություն տեղի կունենա մինչև
Նեռն իրականացնի իր պատերազմը սրբերի հետ, և որ
հափշտակությունը կլինի հենց առաջին միջոցառումը
Աստծո մարգարեական ժամանակացույցում:
Այս վարդապետությունն ասում է, որ
Քրիստոսը կարող է վերադառնալ է ամպերի միջով ցանկացած պահի, և որ
նրա գալուստի ոչ մի նշան չի լինի: Սակայն
Աստվածաշունչը սովորեցնում է, որ Քրիստոսի գալուստը
մոտալուտ չէ, և, որ կան այլ միջոցառումներ,
որոնք պետք է դրան նախորդեն»:
Հովիվ Անդերսոն.«Հավանաբար լսել եք
այն ուսմունքի մասին, որտեղ ասվում է, որ Հիսուսը կարող է գալ այսօր:
Ո՞վ է լսել դա նախկինում: Այն կոչվում է
Քրիստոսի մոտալուտ վերադարձը: Նրանք կարծում են, որ
Հիսուսը կվերադառնա ցանկացած պահի:
Ես բազում անգամներ հարցրել եմ մարդկանց, երբ ինձ ասել են
Հիսուսը կարող է գալ ցանկացած պահի.
«Որտե՞ղ է դա ասվում Աստվածաշնչում»: Իսկ նրանք
բոլորն էլ այսպես են պատասխանել.
«Աստվածաշունչն ասում է, ոչ մեկը չգիտի նրա գալուստի օրը կամ ժամը»:
Եվ շատ անգամ նրանք պարզապես
չեն կարող ցույց տալ ձեզ, և պետք է օգնել նրանց
գտնել դա: Նրանք ասում են. «Դե, Աստվածաշունչ չունեմ հիմա իմ առջև: Չգիտեմ ճշգրիտ գլուխը:
Բայց գիտեմ, որ Հիսուսն ասել է,
որ ոչ մեկ չգիտի օրը կամ ժամը»: Ես ասացի.
«Թույլ տվեք օգնել ձեզ: Նա ասել է դա Մատթեոս .-ում:
Թույլ տվեք կարդալ ձեզ համար, թե ինչ է Աստվածաշունչն ասում,
քանի որ ուզում եմ ցույց տալ, թե որքան
ոչաստվածաշնչյան է սա, քանի որ սա հանրակրթական քրիստոնեություն է:
Եթե գնաք քրիստոնեական գրախանութ,
այնտեղ կան բազմաթիվ գրքեր
և տեսահոլովակներ և, ո՞վ է երբևէ լսել «Մնացածները» ֆիլմի մասին: Լրիվ հեքիաթ:
Ոչ մի կապ Աստվածաշնչի հետ: Լիովին
ոչ սուրբգրային: Իսկ Աստվածաշունչն ասում է Մատթեոս .-ում.
(Մատթեոս .) Այդ օրվա և ժամի
մասին ոչ ոք չգիտի,
ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ
Որդին, այլ միայն Հայրը:
Հովիվ Անդերսոն.«Այնպես որ, մարդիկ
վերցնում են այդ խոսքն ու ասում, «Տեսնու՞մ եք: Ոչ մի մարդ
չգիտի օրը կամ ժամը: Դա նշանակում է,
դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»: Բայց տեսե'ք,
նա ասել է, որ ոչ ոք չգիտի այդ օրը կամ ժամը: Այսպիսով, հարցն այն է,
«Ո՞ր օրը»: Այն օրը, որի մասին նա
պարզապես ավարտեց խոսելը: Սա է:
Եթե վերադառնանք խոսք -ին,
այնտեղ ասել է, որ այդ օրը մեծ նեղությունից հետո է,
նեղությունից անմիջապես հետո:
Հովիվ Անդերսոն.«Նա նկարագրում է
իրադարձությունները, որոնք կատարվելու են: Այնուհետև նա ասում է.
(Մատթէոս .) Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի,
ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը:
Հովիվ Անդերսոն.«Այնպես որ,
մենք չգիտենք այդ օրը կամ ժամը, բայց մի բան գիտենք, այն է, որ
մեծ նեղությունից հետո է: Մարդիկ,
ովքեր հավատում են մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությանը, կանեն
մտավոր մարմնամարզություն, որտեղ
փորձ կարվի ցույց տալ. «Տես, ասում է, ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ»:
Սա են ասում.«Դա հափշտակության
մասին չէ: Դա հափշտակությունը չէ»:
Ասում եք.«Դե, ի՞նչ գիտեք»:
«Դե, որովհետև դա ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ է:
Եվ, իհարկե, մենք գիտենք,
որ հափշտակությունը նախքան մեծ նեղությունն է»:
Բայց հետո պետք է հարցնել նրանց.
«Որտե՞ղ է Աստվածաշունչն ասում, որ հափշտակությունը կարող է
տեղի ունենալ ցանկացած պահի»:
«Դե, այնտեղ, որ ասում է, ոչ մեկը չգիտի օրը կամ ժամը»:
«Դուք հենց նոր ասացիք, որ այն հափշտակության մասին չէ»:
Այնպես որ, երբ ասվում է, որ դա մեծ նեղությունից հետո է,
Մատթեոս -ը, հափշտակության մասին չէ:
Բայց երբ ասում է, որ ոչ ոք չգիտի օրը կամ ժամը,
հանկարծ Մատթեոս -ը նորից դառնում է
հափշտակության մասին: Եվ երբ ասվում է. «Երկուսը
դաշտում են, մեկին տարել են, մյուսին` թողել, դա նորից հափշտակության մասին է:
Ձայնդ կտրիր և արա, ինչ ասում են:
Ձայնդ կտրիր և հավատա մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությանը, որովհետև
ես եմ ասել»: Դուք ասում եք.«Արդա'ր եղիր:
Երկու կողմերն էլ ասա»: «Լավ, ահա մյուս կողմը:
Պարզապես լռիր և հավատա նրան,
ինչ ասացի ու էլ հարցեր մի տուր:
Լռիր և հավատա,
որովհետև ես եմ ասում»: Սա մինչև մեծ նեղության կողմն է:
Ճիշտ է: Նրանք ոչինչ չունեն:
Ես ունեմ Սուրբ Գիրք,
իսկ նրանք` ոչինչ:
Այլ կեղծ ուսմունքներ
հիմնված են Աստվածաշնչի ինչ-որ խոսքերի վրա,
որոնք աղավաղվում են, և մարդիկ վերցնում են
աստվածաշնչյան այդ խոսքը, վերցնում դրա համատեքստից և աղավաղում:
Մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությունը նույնիսկ չի աղավաղվել
որևէ սուրբ գրության մեջ: Նրանք նույնիսկ չունեն սուրբ գրություն:
Չկա որևէ սուրբ գրություն, որտեղ ասվում է,
որ հափշտակությունը տեղի է ունեցել մեծ նեղությունից առաջ:
Դա պարզապես ուսմունք է,
որը հիմնված չէ Սուրբ Գրքի վրա:
Այն հիմնված է ավանդույթի վրա: Այն հիմնված է
ինչ-որ մեկի կարդացած գրքի վրա:
Այն հիմնված չէ Աստվածաշնչի վրա:
Այն չի եկել Աստվածաշնչից:
Նկատել եմ, որ երբ սա բացատրում եմ
եկեղեցում նստած սովորական մարդկանց,
նրանք առանց որևէ խնդրի հասկանում են:
Եկեղեցու ամբիոնի մարդիկ են, որ չեն առերեսվում այդ ուսմունքին:
Ասեմ, թե ինչու:
Մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությունը հայտնի ուսմունք է:
Եթե ցանկանում եք հայտնի լինել,
հարկավոր է քարոզել մինչև մեծ նեղության շրջանի հափշտակություն:
Սկսում եք քարոզել, որ հափշտակությունը
գալիս է նեղությունից հետո և ձեզ սկսում են հալածել,
ձեր դեմ դուրս գալ, մերժել, քանի որ
նրանք չեն ցանկանում փոխել այդ ուսմունքը,
քանի որ կան մարդիկ, ովքեր
պետք է ամեն ինչ անեն, որ ոչ ոք
չլսի այդ ուսմունքի ճշմարտությունը: Այդպես է:
Նրանք հեռու են պահում այս ուսմունքը` վախով
և ահաբեկմամբ: Ես միշտ խոսում եմ
Հովիվների հետ: Ցույց եմ տալիս նրանց
ճշմարտությունը: Նրանք համամիտ են ինձ հետ: Բայց նրանք չեն գնա
ամբիոն և քարոզեն այս ուսմունքը,
քանի որ նրանք վախենում են, որ իրենց բոլոր
Հովիվ ընկերները իրենց դեմ դուրս կգան:
Նրանք ելույթներ չեն ունենա:
Նրանք չեն քարոզի դա եկեղեցիներում, քանի որ արդեն
մինչև մեծ նեղությունն են քարոզում: Եվ եթե
մինչև մեծ նեղությունը չքարոզեն, այնտեղ չեն լինի: Շատ անգամներ
նրանք չեն ընդունում
դա այն պատճառով, որ նրանք չեն ուզում ընդունել, որ
այս բոլոր տարիների ընթացքում սխալ են քարոզել:
Նրանք չեն ուզում ընդունել դա: Չեն ուզում ընդունել, որ
իրենց ուսուցանած Աստվածաշունչը սխալ է:
Չեն ուզում ընդունել, որ սխալվել են:
Բոլորն են սխալվում: Բոլորս էլ առաջ
ենք գնում, սովորում նոր բաներ:
Եթե սխալվում եք ինչ-որ մի տեղ, պետք է ուղղվի:
Գաղատացիներ :-ում Աստվածաշունչն ասում է:
(Գաղատացիներ :) Արդ, մարդկա՞նց եմ
ձգտում հաճոյացնել, թէ՞ Աստծուն, կամ մարդկանց հաճելի
լինե՞լ եմ ուզում։ Եթէ ջանայի
մարդկանց հաճելի լինել, ապա Քրիստոսին ծառայ չէի լինի։
Հովիվ Անդերսոն.«Քարոզիչները պետք է որոշեն, թե արդյո՞ք մարդկանց հաճոյացնելն ավելի կարևոր է,
քարոզելով այն, ինչն ընդունված է, այսինքն
մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությունը,
չէ՞ որ դա են ուզում լսել,
սիրում են ֆիլմը, ունեն վիդեո խաղը և տեսաերիզը,
կամ էլ ուղղորդվում Աստվածաշնչով,
որտեղ ասվում է, որ
հափշտակությունը գալիս է մեծ նեղությունից հետո:
Սա մի վառ օրինակ է, որ մարդիկ ընկալում են այն, ինչ
լսում են: Դասական օրինակ է` վերջնական հիմք չընդունել Աստվածաշունչը,
հետևել ավանդույթին, լսել, ինչ մարդիկ ասում են,
հետևել ամբոխին,
փոխանակ կարդալ, թե ինչ է ասում Աստվածաշունչը»:
Հովիվ Հիմենես.«Ես հավատում էի
մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությանը: Մանկուց դեռ դա են ինձ սովորել և
երբեք հարց չի առաջանում,
թե ինչ են քեզ ասում, բայց երբ իմացա
ճշմարտությունը և սկսեցի
տեսնել Սուրբ Գիրքը և ինչ սովորեցրել է Աստվածաշունչը,
անձամբ ստիպված եղա ընտրություն կատարել`
շարժվել հոսքո՞վ, թե՞
ունենալ սեփական դիրքորոշումը,
այն է, ինչ ես գիտեի, ճշմարտություն է:
Իմ կյանքում եղել են մարդիկ,
ովքեր չարախոսել են իմ մասին
մինչև մեծ նեղության շրջանի հափշտակության մասին
ունեցած իմ դիրքորոշման պատճառով:
Բայց հույս ունեմ, որ գուցե,
եթե լսեք կամ դիտեք սա կամ սկսեք
տեսնել ճշմարտությունը,
պարզապես կունենաք ձեր հավատքը և
ձեր դիրքորոշումը, և միգուցե օգնեք մեզ
փոխել մակընթացությունը շեղված ուսմունքի դեմ,
այն է` մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությունը»:
Քենթ Հովինդ.«Մեկ այլ կարևոր խոսք,
որ գրավեց ինձ, Թեսաղոնիկեցիս : --ում է»:
( Թեսաղոնիկեցիս :-) Սակայն, եղբայրնե՛ր,
ինչ վերաբերում մեր Տեր Հիսուս Քրիստոսի
ներկայությանը և նրա մոտ մեր միասին
հավաքվելուն, խնդրում ենք ձեզ, որ դուք իսկույն
չկորցնեք ձեր առողջ դատողությունը, ոչ էլ
տագնապեք որևէ ներշնչյալ խոսքից կամ
բանավոր ասվածից կամ էլ որևէ նամակից
(իբր թե մեզանից) այն մասին,
թե Քրիստոսի օրն ասես եկել է։
Հովիվ Հիմենես.«Նա ասում է.
«Այն մոտալուտ չէ: Ոչ էլ հերթական միջոցառումն է, որ
կպատահի»: Նա ասում է.«Ոչ մեկին թույլ մի տվեք խաբել ձեզ որևէ կերպ (խոսվում է
այն օրվա մասին, երբ մենք պետք է հավաքվենք միասին),
քանի որ այդ օրը չի գա, բացի այն, որ սկզբում կլինի ուրացություն
մեղքի մարդը կբացահայտվի, որդի առաջ»:
Այնպես որ, ապացուցված է
Սուրբ Գրքում, որ
Տեր Հիսուս Քրիստոսի հետ մեր միասին հավաքի օրը
չի գա, մինչև չլինի ուրացություն
և մեղքի մարդը չբացահայտվի: Միակ բանը, որ
անխուսափելի է,
այն փաստն է, որ Նեռը գալու է:
Հովիվ Անդերսոն.«Այնպես որ,
Աստվածաշունչն ասում է, որ Քրիստոսի գալու օրը մոտալուտ չէ:
Նա ասել է, որ եթե որևէ մեկը փորձի ձեզ ասել,
որ Քրիստոսի գալու օրը մոտենում է,
սուտ է: Այդ մարդը խաբեբա է:
Նա ասել է, մի խաբվեք խոսքով կամ հոգով,
կամ նույնիսկ նամակով,
իբր մեզնից է նամակը, որն ասում է, որ
Քրիստոսի գալու օրը մոտենում է: Թող ոչ մեկը
չխաբի ցանկացած միջոցներով: Այդ օրը չի գա, մինչև
X, Y, և Z իրադարձությունները չպատահեն:
Հափշտակությունը չի կարող տեղի ունենալ ցանկացած պահի:
Նեղությունը պետք է տեղի ունենա դրանից առաջ:
Նեռը պիտի իշխանության գա: Արևը և լուսինը
կխավարեն, նախքան Տիրոջ
մեծ և սարսափելի օրը գա: Աստվածաշունչը
բավականին պարզ է: Այդ օրը չի գա,
մինչև չլինի ուրացություն, և մեղքի մարդը
չբացահայտվի: Նեռը կբացահայտվի:
Նեռը կնստի Աստծո տաճարում
և կհայտարարի իրեն Աստված:
Նեռը իշխանության կլինի մինչև հափշտակությունը:
Սակայն, եթե նայեք Ղուկաս -ում,
իրականում այն ժամանակագրական կարգով գալիս է
մինչև Մատթեոսի -ը, քանի որ Մատթեոսի -ը
զուգահեռ է Ղուկասի -ի հետ: Ուստի, Ղուկաս -ում
կարդում ենք Հիսուսի
առաջին արձանագրված միջադեպի մասին,
որ սովորեցնում է իր աշակերտներին
այդ ուսմունքը: Աստվածաշունչն ասում է.
(Ղուկաս .) Ինչպես որ եղավ Նոյի օրերում,
այնպես էլ կլինի մարդու Որդու օրերում:
Հովիվ Անդերսոն.«Շատ մարդիկ
կընդունեն սա և կասեն, որ դա նշանակում է, որ մարդիկ
լինելու են նույնքան չար,
ինչպես Նոյի օրերում: Բացի այդ, նա ասում է, քանի որ դա եղել է
Ղովտի օրերին, այնպես էլ
պիտի լինի նաև Որդու գալու օրերին:
Եվ մարդիկ կասեն. «Այո՛, դա նույնքան չար կլինի, ինչպես եղել է Սոդոմում և Գոմորում»:
Եւ կմատնանշեն այն ամենը,
ինչ կատարվում է մեր հասարակության մեջ, որը կարտացոլի
թե ինչ էր կատարվում Սոդոմում և Գոմորում:
Եւ նրանք կասեն, որ դա նույնքան չար է, ինչպես
Սոդոմում ու Գոմորում, կամ կլինի
նույնքան չար, ինչպես դա եղել է Նոյի օրերում:
Բայց, իրականում Հիսուսը
համեմատություն չի անցկացնում:
Հովիվ Հիմենես.«Խոսք -ում ասվում է».
(Ղուկաս : -) Նույնը եղավ նաև Ղովտի
օրերում. ուտում, խմում, առնում, ծախում,
տնկում ու կառուցում էին։
Բայց այն օրը, նրանց բոլորին
երբ Ղովտը դուրս եկավ Սոդոմից,
երկնքից կրակ ու ծծումբ տեղաց և կործանեց:
Հովիվ Հիմենես.«Այս խոսքից սովորում ենք,
որ երբ Ղովտը դուրս եկավ Սոդոմից,
դա հափշտակություն էր: Երկու
հրեշտակներ էին գնում Սոդոմ:
Ներկայացնում է աշխարհը և հավատացյալներին
բերում, նախքան Աստծո բարկությունը թափվում է
քաղաքի վրա: Հայտնության գիրքը սովորեցնում է
նույն բանը: Աստվածաշունչը Հայտնության գրքում ասում է, որ
Տեր Հիսուս Քրիստոսն ուղարկում է իր հրեշտակներին,
հավաքում հավատացյալներին և նրանց դուրս բերում
աշխարհից: Հայտնության գրքում
մասնավորապես ասվում է, որ կես ժամ է անցնում
և ապա նա սկսում է
դուրս թափել իր ցասումը:
Հովիվ Անդերսոն.«Մնացածները» ֆիլմում,
որտեղ բոլորն անհետանում են և բոլորն ասում.
«Որտե՞ղ են բոլորը»: Դա այն չէ,
ինչ մարդիկ ասելու են, քանի որ
Աստվածաշունչն ասում է, որ նույն օրը,
երբ մեզ հափշտակեն, Աստված կսկսի
դուրս թափել իր դատաստանը: Աստված
կրակով ու ծծումբով անձրև կբերի այս երկրի վրա: Մարդիկ
կիմանան, որ ինչ-որ բան է
կատարվում: Մարդիկ կվազեն ծածկ գտնելու:
Մարդիկ կխնդրեն ժայռերին ընկնել
իրենց վրա, և թաքցնել նրանց, քանի որ
հրդեհը, ծծումբը, ցասումը մոտենում են:
Նույն օրը, երբ մեզ հափշտակեն,
Աստված կսկսի դուրս
թափել իր ցասումը: Ահա, թե ինչու
երբ արևը և լուսինը խավարեն,
Աստվածաշունչն ասում է, որ իր ցասման մեծ օրն է գալու և
ո՞վ կարողանա դիմակայել դրան: Որովհետև
այդ նույն օրը, կես ժամ անց, Աստված կկսի անձրևել
կրակ և ծծումբ: Այսպիսով, Հայտնության
-րդ գլխում արևը և լուսինը խավարում են: -րդ գլխում
հավատացյալների մեծ բազմություն հայտնվում է երկնքում:
-րդ գլխում նա սկսում է դուրս թափել
իր ցասումը: Դա է սովորեցնում Աստվածաշունչը
Մատթեոս -ում: Արևը և լուսինը խավարում են, ապա
հափշտակությունն է: Խոսում եմ
մարդկանց հետ, ովքեր հավատում են մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությանը և
նրանք սովորաբար ինձ մի
երկու բան են ասում: Կամ ասում են, որ
հափշտակության մասին չի էլ հիշատակվում
Հայտնության գրքում, որը բավական տարօրինակ է հնչում,
քանի որ Հայտնության գրքում այնքան
մանրամասնությամբ են նկարագրված վերջին ժամանակի իրադարձությունները:
Բաց թողել այդքան կարևոր իրադարձություն, որքան
Հիսուս Քրիստոսի գալուստն է ամպերի միջով և բոլոր
տարիքի հավատացյալներին
հափշտակել իր հետ միասին ամպերում ... դա
այնքան խոշոր իրադարձություն է:
Ասել, որ դա բնավ չի նշվում Հայտնության գրքում,
որ դա չի էլ տեղի ունեցել, անհավատալի է:
Ծիծաղելի է ասել, որ
հափշտակության մասին ընդհանրապես
չի նշված Հայտնության գրքում,
շատ մարդկիկ փորձել են
փնտրել և գտնել մի բան, որ
կարող էին օգտագործել որպես հափշտակություն,
որը մինչև մեծ նեղությունն է, և ահա, թե
ինչ եմ շարունակ լսում ՝
Հայտնություն : , որտեղ ասվում է.
(Հայտնություն : ) Այս բաներից հետո տեսա
մի բացված դուռ երկնքում, և առաջին ձայնը,
որ լսեցի փողի ձայնի նման էր, խոսում էր ինձ
հետ ու ասում. «Ելի՛ր այստեղ, և ես ցույց տամ
քեզ այն բաները, որոնք
պետք է տեղի ունենան»։
Հովիվ Անդերսոն.«
Սա փողի ձայնն է: Այս խոսքում չկա փող,
որ խոսում է և ասում է Հովհաննեսին
(եզակի,
մեկ անձ), «Հոս բարձրացիր, և ես
ցուցնեմ քեզի, ինչ որ պէտք է ըլլայ ասկէ ետք»:
Եւ նրանք ասում են.«Տե՛ս, դա հափշտակությունն է»:
Մի տղա հափշտակում են: Նրանք ասում են,
որ դա հափշտակությունն է: Ծիծաղելին այն է, որ
նրանք չեն էլ կարդում խոսք -ը, որտեղ ասվում է.
(Հայտնություն : ) Այս բաներից անմիջապես
հետո ոգու զորության ազդեցությամբ
մի գահ տեսա երկնքում, և
մեկը նստած էր գահի վրա:
Հովիվ Անդերսոն.«Հափշտակությունը ոգի չէ,
որ համբարձվում է երկինք: Հափշտակությունը մարմնական
հարություն է: Մեզ ֆիզիկապես կհափշտակեն
օդում: Այս դեպքում
մեր ոգին ուղղակի վեր չի բարձրանում:
Աստվածաշնչում հստակ գրված է, որ հափշտակությունը
մահացած Քրիստոսի մարմնական հարությունն է,
որը պիտի առաջինը համբարձվի: Մենք, ողջ մնացածներս, մարմնով
կհափշտակվենք նրա հետ միասին:
Այնպես որ, միայն մեկ մարդու՝ Հովհաննեսի հոգևոր հափշտակությունը
հաստատ հափշտակություն չէ:
Իսկ եթե կարծում եք, որ դա հափշտակություն է,
դա իսկապես թույլ մեկնաբանում է:
Դա ծիծաղելի է, քանի որ մարդիկ, ում հետ
խոսում եմ, ովքեր հավատում են մինչև մեծ նեղության հափշտակությանը,
մեկնաբանում են Աստվածաշունչը բառացիորեն:
Սակայն, երբ խնդրեք նրանց Հայտնության գրքում
ցույց տալ ձեզ հափշտակությունը, նրանք Ձեզ ցույց կտան Հայտնություն :-ը:
Մի տղայի հափշտակել են երկինք:
Նրանք չեն էլ կարդում է -րդ խոսքը, երբ նա ասում է.
«ոգու զորության ազդեցությամբ
մի գահ տեսա երկնքում, և մեկը նստած էր գահի վրա»: Նա նույնիսկ
ֆիզիկապես չի բարձրացել: Նրա մարմինը
դեռ Պատմոս կղզում էր: Քրիստոսով մեռածները
պիտի բարձրանան առաջինը:
Հետո մենք՝ ողջ մնացածներս, կհափշտակվենք նրանց հետ ամպերում:
Սա ինչ-որ հոգևոր երևույթ չէ:
Սա ֆիզիկական երևույթ է:
Չի կարելի ասել,
որ դա հափշտակությունն է: Նրանք, ովքեր
հավատում են մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությանը,
պետք է ասեն, որ Հայտնություն : -ում հափշտակությունն է,
քանի որ դա է միակ բանը մեծ նեղությունից առաջ, որ կարող էին
գտնել Հայտնության գրքում:
Եվ դա ուղղակի չի համապատասխանում,
նրանք պարզապես մի բան գտել են: Ես մեծացել եմ
մինչև մեծ նեղության շրջանի հափշտակության մասին ուսուցանելով:
Երբ ավելի մեծացա, ինձ ուսուցանել են, որ դրա մասին
չի հիշատակվում Հայտնության գրքում:
Ես միշտ մտածել եմ, որ ինչ-որ բան այդտեղ կասկածելի է:
Հափշտակության նման կարևոր
իրադարձություն և... Մի գիրք կա
վերջին օրերի մարգարեության մասին,
Հայտնության գիրքը, և այնտեղ ոչինչ չի՞ նշված այդ մասին:
Մի բան այն չէ: Մանկական տարիքում
ինձ միշտ սովորեցրել են, որ հափշտակությունն այն է, ուր
գնում ես կյանքում և հանկարծ պարզապես անհետանում ես:
Բայց դա շատ ավելի մեծ բան է,
քանի որ Աստվածաշունչն ասում է «ամեն աչք պիտի տեսնել նրան»: Մենք կտեսնենք, թե ինչպես են խավարում արևը
ու լուսինը: Ղուկաս -ում գրված է,
որ երբ տեսնեք, այս բաները սկսեն տեղի ունենալ,
անցեք, նայեք, որովհետև ձեր
ազատագրությունը մոտ է: Պատկերացրեք, թե ինչ կլինի
այդ պահին, երբ արևը խավարի,
լուսինը խավարի, աստղերն ընկնեն,
և մենք նայենք՝ ուղղակի իմանալով,
որ դա հենց այդ է: Ահա, մենք արեցինք դա:
Այն նման է հոլիվուդյան մուտքի:
Երբ հայտնի մարդիկ ամենուր են:
Նրանց համար միշտ
լույսերը վառվում են, թնդանոթները թնդում և
և մնացած ամեն ինչ: Նրանք ուզում են
տպավորություն թողնել մարդկանց վրա. «Նայե՛ք ինձ«:
Եթե կարդաք Հայտնություն գլուխ -ը կամ Մատթեոս -ը, Մարկոս -ը կամ Ղուկաս -ը, ցանկացած խոսք, որ
նկարագրում է արևի և
լուսնի խավարումը, իրոք, զարմանալի է: Արևը
և լուսինը խավարում են, որն
իր վրա է սևեռում բոլորի ուշադրությունն երկրի վրա:
Բայց նաև ասվում է, որ
կլինի երկրաշարժ, այսինքն, եթե կույր էլ լինես,
այն կգրավի ուշադրությունդ:
Հովիվ Անդերսոն.«Իսկ հետո,
այդ համընդհանուր մթության մեջ, Հիսուս Քրիստոսն է գալու
ամպերի միջով, լուսավորելով ամբողջ երկինքը:
Աստվածաշունչն ասում է, որ նա կլուսավորի երկինքը կայծակի նման,
որտեղ այն շողում է երկնքի
մի ծայրից մյուսը, և մենք կնայենք ու կտեսնենք,
Հիսուս Քրիստոսն է գալիս ամպերի միջով:
Այդ ժամանակ կիմանանք, որ նա հափշտակել է մեզ:
Հուսով եմ, կապրեմ մինչև այդ օրը:
Չգիտեմ, թե սա մեր կյանքի ընթացքու՞մ տեղի կունենա, թե ոչ:
Հուսով եմ, դա տեղի կունենա իմ
կյանքի ընթացքում: Հուսով եմ, կկարողանամ դիմանալ
այդ հալածանքներին և տառապանքներին:
Ինչ ապշեցուցիչ կլիներ կենդանի լինել այն օրը,
երբ Հիսուս Քրիստոսը կգա ամպերում:
Դա շատ ավելի մեծ
իրադարձություն կլիներ, քան կարծում ենք»:
Քենթ Հովինդ.«Մի գաղտնի
երկրորդ գալուստ լինելու գաղափարը, որտեղ մարդիկ
ավելի ուշ կպարզեն, թե ինչ է տեղի ունեցել,
պարզապես չի համապատասխանում իրականությանը:
Նա բոլորի ուշադրությանը
կարժանանա այս մեծ հոլիվուդյան բացմամբ»:
Հովիվ Անդերսոն.«Դու ճիշտ ես:
Հայտնության գրքի Գլուխ -ում ասվում է. «Ահա, նա
պիտի գա ամպերի, և յուրաքանչյուր աչքի պիտի տեսնենք նրան»: Ուշադրություն դարձրեք, որ«պիտի գա » ապառնի
ժամանակով է գրված, այսինքն` հաջորդ գալուստի ժամանակ:
նա գալու է ամպերի հետ, և ամեն աչք պիտի տեսնի նրան:
Դա բավականին պարզ է:
Չփրկվածներին դա մահվան չափ կվախեցնի:
Աստվածաշունչն ասում է, որ երբ նրանք
տեսնեն նրան ամպերի մեջ, կսգան, լաց կլինեն,
մահու չափ կվախենան: Բայց մեզ համար,
ովքեր սպասում ենք նրա հայտնվելուն,
կհուզվենք, կոգևորվենք և
մի զարմանալի զգացում
կապրենք` իմանալով, որ դա է»:
Հովիվ Հիմենես.«Ես անձամբ ուզում եմ,
որ այս ֆիլմը հաջողություն ունենա: Կուզենայի այս ֆիլմի
միջոցով Աստծո կողմից բացել մարդկանց աչքերը
ճշմարտության առջև: Պարզապես կարծում եմ, որ շատ կարևոր է
Աստվածաշնչին վերադառնալը:
Հիշում եմ, երբ դեռահաս էի և մեծանում էի,
չէի էլ սիրում կարդալ Հայտնության գիրքը
միայն այն պատճառով, որ կարծում էի,
չեմ հասկանա, կամ ամեն անգամ,
երբ ինչ-որ բան էի կարդում, հարց էր առաջանում,
«Արդյո՞ք դա է իրականում ասվում:
Արդյո՞ք դա է իրականում նշանակում»: Երբ ինձ հաջողվեց սովորել
ճշմարտությունը հափշտակության մասին,
իմ առջև միանգամից բացվեցին Սուրբ Գիրքը: Ինձ հիմա դուր է գալիս կարդալ
Հայտնություն գիրքը: Երբ այն թերթում եմ,
այնքան շատ իմաստ կա այնտեղ: Պարզապես կարծում եմ, որ
եթե մենք կարողանայինք օգնել
քրիստոնեության շարժմանը, արմատականության շարժմանը,
բապտիստների շարժմանը` նրանց
ստիպեինք տեսնելու այս խնդիրը, ապա
գուցե դա կբերեր Աստծո
խոսքի սեր, Աստծո խոսքի վերածնունդ և
Աստծո խոսքը մեր երկրի ամբիոններից
ուսումնասիրելու վերածնունդ, և կարող էինք իսկապես
տեսնել Աստծո կողմից մեծ կատարված աշխատանքը»:
Հովիվ Անդերսոն.«Այս ֆիլմը ստեղծելու պատճառն այն չէր,
որ պառակտել վարդապետությունները կամ պարզապես
ուղղել ինչ-որ մեկին, ում աստվածաշնչյան
մարգարեության տեսակետը մի քիչ այլ է, քան մերը:
Դա չէ: Այս իրադարձություններն իրական իրադարձություններ են,
որոնք տեղի կունենան: Աստվածաշունչն ասում է մեզ, որ
կլինի մի համաշխարհային կառավարություն:
Կլինի մեկ համաշխարհային կրոն: Կլինի
համաշխարհային արժույթ:
Սա պարզապես դավադրության տեսություն չէ,
որ մարդիկ կարող են դուրս հանել: Այս իրադարձությունները
իրականում կպատահեն:
Մարդիկ կսպանվեն զանգվածային թվերով: Սով կլինի:
Համաճարակ: Հալածանք:
Դրա նման բան այս աշխարհը
երբևէ տեսած չի լինի և քրիստոնյաները
դրան բացարձակ պատրաստ չեն լինի,
քանի որ հավատացել են մինչև մեծ նեղության շրջանի հափշտակության մասին հեքիաթին:
Ես հավատում եմ հափշտակությանը:
Դա Աստվածաշնչյան վարդապետություն է: Բայց հափշտակությունը լինում է
մեծ նեղությունից ՀԵՏՈ»:
Հովիվ Հիմենես.«Դուք ասում եք.
«Հովիվ Հիմենես, ի՞նչ կարևոր է»: Բացատրեմ, թե ինչու է այն կարևոր:
Մինչև մեծ նեղության շրջանի հափշտակությունը
վարդապետություն է: Կարծում եմ, իրականում շատ կարևոր չէ, թե
ինչ ենք անում, որովհետև անկախ դրանից,
կամ որպես զառամյալ ծերունի մեռնելու ենք խաղաղության մեջ,
կամ պարզապես ապրելու` արձակուրդներով,
ներդրումով բարեկեցիկ կյանքով,
մինչև ինչ-որ վատ
բան տեղի ունենալը:
Այս ուսմունքը, որ սովորեցնում են
միլիոնավոր մարդկանց, կարծում եմ, արդեն մեզ շատ ծույլ է դարձրել
և շատ բավարարված մեր քրիստոնեությունից:
Մենք պետք է քարոզենք Ավետարանը,
պետք է կրթենք մարդկանց այդ ուղղությամբ
ու ասենք. «Նայե՛ք, հալածանքն է մոտենում:
Գնացե՛ք և արե՛ք այն ամենը,
որ պիտի արվի, բայց ավելի լավ է
ուժե՛ք դարձեք, սկսե՛ք սովորել Աստվածաշունչը:
Ավելի լավ է սկսե՛ք քայլել Աստծո հետ և ճանաչե՛ք Աստծուն:
Ավելի լավ է սկսե՛ք կարդալ Աստվածաշունչը,
քանի որ կգա մի օր, երբ ձեզանից
հեռու կպահեն այդ Աստվածաշունչը: «Այսօր մեզ
լիակատար ազատություն է տրվում հավաքվել միասին,
բացել Աստվածաշունչը, քարոզել Աստուծո խոսքը, բայց
կարող է գալ մի օր, երբ այդ ժողովն անօրինական լինի,
երբ այս Աստվածաշունչն անօրինական լինի
երբ այն, ինչ մենք անում ենք այժմ,
անօրինական լինի: Եթե մենք սիրտ ունենանք
Աստծո համար, մենք
մարդկանց կհասցնենք Հիսուս Քրիստոսի Ավետարանը»:
Հովիվ Անդերսոն.«Սրան ենք հանգում. այս բաները ես քարոզեցի ձեզ, որ դուք
չվիրավորվեք: Երբ հալածանքը մոտենա,
երբ ձեզ ասեն կրել գազանի նշանը
ձեր աջ ձեռքում կամ ձեր ճակատին, դուք
պետք է հիշեք այս քարոզը: Գուցե դա տեղի չունենա
մեր կյանքի ընթացքում, գուցե ունենա:
Սակայն, եթե այն լինի, պետք է հիշեք այս քարոզը:
Դա է պատճառը, որ Հիսուսն ասել է, և դա է պատճառը, որ ես ասում եմ.
Դուք ասում եք «Սա մեզ վախեցնելու համա՞ր է»: Ո՛չ,
Աստվածաշունչն ասում է. «Աշխարհի մեջ տառապանք
պիտի ունենաք: Տխրու՞մ եք դրանից: Ո՛չ: Նա ասել է.
Աշխարհի մեջ տառապանք պիտի
ունենաք, սակայն քաջալերվեք. «Ես հաղթեցի աշխարհին»:
Ուրախացե՛ք: Մի՛ տխրեք: Դուրս մի՛ եկեք քարոզից. «Օ՜, լու՞րջ ես ասում»:
Գլխատու՞մ: Բա՞նտ: Սո՞վ: Ժանտա՞խտ:
Լու՞րջ ես ասում: «Ո՛չ, ուրախ եղե՛ք:
Նա հաղթելու է աշխարհին: Գուցե դա տեղի
կունենա մեր կյանքի ընթացքում, գուցե ոչ: Բայց երկու դեպքում էլ
եթե Աստված լինի մեզ համար, ո՞վ կարող է մեր դեմ լինել:
Օրհնյալ է Հիսուս Քրիստոս: Եկե՛ք խոնարհվենք
և աղոթենք: Հա՛յր, շնորհակալ ենք Ձեր
խոսքերում հստակ ճշմարտության համար
և շնորհակալ ենք, որ Սուրբ Հոգին կառաջնորդի մեզ:
Ես չէի կարողանա այս ամենն ինքնուրույն պարզել`
հաշվի առնելով ուղեղի լվացումները,
որ ստացել եմ այս մարդկանցից,
ստերը, ծաղրը, բայց շնորհակալություն Սուրբ Հոգուն,
որ այդ սենյակում տարիներ առաջ
դրոշմեց այդ երեք բառերն
իմ մտքի մեջ: Այդ երեք բառերը
դրոշմվեցին իմ մտքում Մատթեոսի -ից,
որպես ամյա տղա` ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ:
Ես աղոթում եմ, որ այդ խոսքերը տեղ գտնեն
յուրաքանչյուրի սրտում ու մտքում, ով այստեղ է այս երեկո:
Մենք սիրում ենք ձեզ և շնորհակալություն ձեզ, և
Հիսուսի անունով մենք աղոթում ենք, ամեն:
Եկեք մի երգ երգե՛նք գնալուց առաջ:
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ: Դա իմ հոգու հետ է...
Հովիվ Հիմենես.«Սա իմ սիրած երգն է
և մենք հիմա կերգենք իմ սիրած խոսքերը:
Շատ անգամ, երբ երգում եք,
դուք պարզապես սկսում եք երգել:
Իրականում չեք մտածում խոսքերի մասին,
թե ինչ է ասում: Նայե՛ք երգի երրորդ խոսքը:
Այն ասում է. «Իմ մեղքը, ա՜խ, այս
փառահեղ մտքի երանությունը»: Դուք ասում եք. «Դե, ո՞րն է
իմ մեղքի մասին մտածելու երանությունը»:
Բայց տեսե՛ք, թե ինչ է այն ասում. «Այն գամված է
խաչի վրա, և ես այն այլևս չեմ կրում:
Օրհնյալ Տեր, օրհնյալ Տեր, օ՜, իմ հոգին»:
Պարզապես մտածիր այդ
խոսքերի մասին, երբ երգում ես: Երգի՛ր,
և մենք կպատրաստվենք քարոզչությանը:
«Իմ մեղքը, ա՜խ, այս փառահեղ միտքը:
Իմ մեղքը, ոչ թե մասամբ, բայց ամբողջությամբ
գամված է խաչի վրա, և ես այն այլևս չեմ կրում:
Օրհնյալ Տեր, օրհնյալ Տեր, օ՜, իմ հոգին»:
Դա լավ է, իմ հոգու հետ է,
դա լավ է, լավ է, իմ հոգու հետ է:
և Տեր, արագացրու այն օրը,
երբ իմ հավատը պետք է լինի տեսողությունը,
ամպերը գալարվեն հետ,
լսվի հաղթաթուղթը, և Տերը իջնի,
նույնիսկ այդպես, լավ է իմ հոգուն:
Դա լավ է, իմ հոգու հետ է,
դա լավ է, լավ է, իմ հոգու հետ է:
Աստվածաշունչն իրականում հստակ է բնութագրում փրկությունը:
Դրա հիմքում այն չէ, թե որքան լավն եք դուք: Շատ մարդիկ
կարծում են, որ նրանք բավականին լավն են,
և նրանք կհասնեն երկինք, քանի որ նրանք բավականին լավն են:
Սակայն Աստվածաշունչն ասում է.
«Որովհետև բոլորն էլ մեղք գործեցին և զրկուած են Աստուծոյ փառքին»:
Աստվածաշունչն ասում է.
«Քանի որ գրուած է, կա ոչ արդար, ոչ, ոչ ոք»:Ես արդար չեմ:
Դուք արդար չեք: Եվ եթե
մեր բարությունը մեզ երկինք հասցներ,
մեզանից ոչ ոք չէր գնա:
. Խոստովանի՛ր, որ մեղավոր ես:
Աստվածաշունչը նույնիսկ ասում է Հայտնություն : -ում.
(Հայտնություն : ) Իսկ վախկոտների, անհավատների, կեղտոտ
ու գարշելի մարդկանց, մարդասպանների,
պոռնիկների, ոգեհարցների, կռապաշտների
և բոլոր ստախոսների բաժինը
կրակով ու ծծմբով այրվող լճում կլինի։ Սա է երկրորդ մահը»։
Ես ստել եմ նախկինում: Բոլորն են ստել նախկինում:
Մենք բոլորս էլ մեղք ենք գործել և սուտ խոսելուց
ավելի վատ բաներ արել:
Եկե՛ք ընդունենք դա: Մենք բոլորս արժանի՛ ենք դժոխքին:
. Գիտակցի՛ր պատիժը մեղքի համար:
Բայց Աստվածաշունչն ասում է.
(Հռովմայեցիս : ) Բայց Աստված իր սերն է
դրսևորում մեր հանդեպ նրանով,
որ Քրիստոսը մահացավ մեզ համար,
երբ մենք դեռ մեղավորներ էինք։
Այսպիսով, Հիսուս Քրիստոսը եկավ այս երկիր, քանի որ նա սիրում է մեզ:
Աստվածաշունչն ասում է, որ նա հայտնի Աստծո
մարմնավորումն է: Աստված
մարդկային տեսք է ընդունել: Նա ապրել է անմեղ կյանքով: Նա
որևէ մեղք չի գործել: Իհարկե, նրան ծեծի ենթարկեցին,
թքեցին նրա վրա և խաչեցին:
Աստվածաշունչն ասում է, որ, երբ նա եղել է այդ խաչի վրա, Նա է կրել մեր մեղքերը իր մարմնի վրա:
Այնպես որ, ամեն մեղք, որ դուք երբևէ գործել եք,
ամեն մեղք, որ ես երբևէ գործել եմ, այն էր, ասես Հիսուսը
գործած լիներ: Նա էր պատժվում մեր մեղքերի համար:
Իհարկե, վերցրին նրա մարմինը, երբ նա
մահացավ, նրան թաղեցին գերեզմանի մեջ,
և Նրա հոգին իջավ դժոխք երեք օր և
երեք գիշեր (Գործք .): Երեք օր անց, Նա կրկին բարձրացավ մեռելներից: Նա ցույց տվեց,
աշակերտներին իր ձեռքերի անցքերը:
Աստվածաշունչն իրականում հստակ ասում է, որ Հիսուսը մահացել է բոլորի փոխարեն:
Այն ասում է, որ նա մահացավ ոչ թե մեր
մեղքերի համար միայն, այլ նաև ամբորղջ աշխարհի մեղքերի համար:
Բայց կա մի բան, որ մենք պետք է անենք,
որպեսզի փրկվենք: Աստվածաշնչում այդ հարցը գրված է
Գործք -ում: «Տերե՛ր,
ի՞նչ պիտի անեմ, որ փրկվեմ»։Նրանք էլ ասացին.
(Գործք : -): «Հավատա՛ Տեր Հիսուսին
և կփրկվես՝ դու և քո տունը»։
Եվ այդքանը: Նա չի ասել.
«Միացի՛ր եկեղեցուն, և կփրկվես: Մկրտվի՛ր, և
և կփրկվե՛ս: Լավ կյանքով ապրի՛ր, և կփրկվես:
Ապաշխարի՛ր բոլոր մեղքերիդ համար,
և կփրկվես«:
Ո՛չ: Նա ասել է.«Հավատա՛»:
. Հավատա՛, որ Հիսուսը մահացավ,
թաղվեց և բարձրացավ կրկին ձեզ համար:
Նույնիսկ Աստվածաշնչի ամենահայտնի խոսքում,
որ գրված է ներքևի մասում,
այնքան հայտնի է,
որ բոլորը լսել են այն: Հովհաննես ::
(Հովհաննես :) Որովհետև Աստուած այնպէս
սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուաւ:
Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի,
այլ յաւիտենական կեանքն ունենայ։
Հավիտենական նշանակում է հավիտենական:
Նշանակում է ընդմիշտ: Հիսուսն ասել է.
(Հովհաննես :) և ես յաւիտենական
կեանք եմ տալիս նորանց, և
նորանք յաւիտեան չեն կորչիլ,
և ոչ ով չի յափշտակիլ նորանց իմ ձեռիցը։
Աստվածաշունչն ասում է Հովհաննես :-ում:
(Հովհաննես :) Ճշմարիտ ասում եմ ձեզ.
Ինձ հաւատացողը յաւիտենական կեանք ունի
Այնպես որ, եթե հավատում եք Հիսուս Քրիստոսին,
Աստվածաշունչն ասում է, որ հավիտենական կյանք կունենաք:
Կապրեք հավերժ: Չեք կարող կորցնել ձեր փրկությունը:
Դա հավերժական է: Դա հավիտենական է:
Երբ դուք փրկվեք, երբ դուք հավատաք Նրան,
կփրկվեք ընդմիշտ,
երբեք չեք կորցնի ձեր փրկությունը:
Նույնիսկ եթե ես դուրս գնայի և սարսափելի մեղք գործեի,
Աստված կպատժի ինձ դրա համար այս երկրի վրա:
Եթե ես դուրս գնայի և սպանեի ինչ-որ մեկին, Աստված
պիտի համոզված լինի, որ ես կպատժվեմ:
Կգնամ բանտ կամ ավելի վատ, կդատապարտվեմ
մահապատժի, կամ ինչով որ այս երկիրը պատժի ինձ:
Աստված պիտի համոզված լինի, որ
ես կկրեմ իմ պատիժը:
Բայց ես չեմ գնա դժոխք: Ինչ էլ որ անեի,
դժոխք չէի գնա, որովհետև ես փրկված եմ:
Իսկ եթե գնայի դժոխք, ուրեմն Աստված ստել էր, քանի որ Նա
խոստացել էր, որ ով որ հավատա իրեն,
կունենա հավիտենական կյանք: Նա ասաց.
(Հովհաննես .) և ամեն, ով որ կենդանի է և ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ:
Աստվածաշնչում կան մարդկանց
բազմաթիվ օրինակներ, ովքեր իսկապես վատ բաներ են արել,
սակայն գնացել են երկինք: Ինչպե՞ս:
Քանի որ նրանք այդքան լա՞վն էին: Ո՛չ: Որովհետև նրանք
հավատացին Տեր Հիսուս Քրիստոսին:
Նրանց մեղքերը ներված են: Այլ մարդիկ, ովքեր ապրել են
ավելի լավ կյանքով աշխարհի աչքերով,
կամ գուցե նույնիսկ իսկապես իրենք ապրել են լավ կյանք, բայց
նրանք չեն հավատում Քրիստոսին,
նրանք կգնան դժոխք և կպատժվեն իրենց մեղքերի համար:
. Վստահի՛ր միայն Քրիստոսին` որպես քո Փրկչի:
Եվ թույլ տվեք ավարտել այս մտքով, մի բան,
որ ցանկանում էի ասել այսօր:
Կար մի հարց, որ Հիսուսին իր
աշակերտներից մեկն է հարցրել: Այդ հարցն էր.
Շատե՞րը կփրկվեն: Լավ հարց է, չէ՞:
Մարդկանց մեծ մա՞սը կփրկվի:
Թե՞ քչերը կփրկվեն: Ո՞վ է այստեղ կարծում,
որ մարդկանց մեծ մասն այս աշխարհում
երկինք կհասնեն: Կռահեք, թե
պատասխանն ի՞նչ էր: Նա Մատթեոսի -ում ասել է.
(Մատթեոս : -) Նեղ դռնով ներս մտեք, որովհետև
լայն է և ընդարձակ այն ճանապարհը,
որը դեպի կործանում է տանում, և
շատերն են դրանով գնացողները,
մինչդեռ նեղ է այն դուռը և
նեղվածք այն ճանապարհը,
որը դեպի կյանք է տանում, և
քչերն են այն գտնողները։
(Մատթեոս : -) Ոչ թե ամեն ոք, որ ինձ
«Տե՛ր, Տե՛ր» է ասում, կմտնի երկնքի
թագավորությունը, այլ նա, ով կատարում է
իմ Հոր կամքը, որ երկնքում է։
Շատերը կասեն ինձ այն օրը. «Տե՛ր, Տե՛ր,
չէ՞ որ քո անունով մարգարեացանք,
քո անունով դևեր հանեցինք և քո անունով
շատ զորավոր գործեր արեցինք»։
Բայց այն ժամանակ նրանց հայտնապես կասեմ.
«Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Հեռացե՛ք ինձանից, դո՛ւք, անօրենությո՛ւն գործողներ»։
Առաջին հերթին, այս աշխարհի մեծամասնությունը
նույնիսկ չի պնդում, թե հավատում է Հիսուսին: Բարեբախտաբար,
այս լսարանում մեծամասնությունը պնդում է,
որ հավատում է Հիսուսին: Բայց աշխարհի մեծամասնությունը
չի հավակնում հավատալ Հիսուսին: Բայց Աստված զգուշացրել է,
որ նույնիսկ նրանց մեջ, ովքեր պնդում են, որ հավատում են
Հիսուսին, նույնիսկ նրանց մեջ, ովքեր
կոչում են նրան Տեր, կասեն նրան. «Մենք արել ենք
այս բոլոր հրաշալի գործերը: Ինչու՞ փրկված չենք»:
Նա կասի. «Հեռացե՛ք ինձանից,
ես երբեք չե՛մ ճանաչել ձեզ»: Դա այն պատճառով,
որ փրկությունը գործերով չէ: Եվ եթե դուք
վստահեք ձեր սեփական աշխատանքներին, որ փրկեն ձեզ,
եթե դուք կարծում եք, որ կգնաք երկինք, քանի որ
մկրտվել եք, կամ, եթե կարծում եք.
«Դե, ես կարծում եմ, որ պետք է լավ ապրել»: Ես կարծում եմ,
պետք է պահել պատվիրանները փրկվելու համար:
Կարծում եմ, պետք է գնալ եկեղեցի: Կարծում եմ,
պետք է հետ կանգնել մեղքերից ...
«Եթե դուք ապավինում եք ձեր գործերին, Հիսուսը
մի օր ձեզ կասի. «Հեռացի՛ր ինձնից,
ես երբեք չեմ ճանաչել քեզ»: Պետք է
հավատ ունենալ այն ամենում, ինչ արել ես:
Պետք է դնել հավատը, ինչ Հիսուսն արել է
խաչի վրա, երբ մահացել է ձեզ համար,
թաղվել և հարություն առել: Դա ձեր տոմսն է դեպի
երկինք: Եթե վստահում ես.
«Օ՜, ես կգնամ երկինք, քանի որ ես լավ
քրիստոնյա եմ և այսպիսի հրաշալի բաներ եմ անում»: Նա կասի.«Հեռացի՛ր ինձանից»:
և ուշադրություն դարձրեք, թե նա ինչ ասաց. «Հեռացե՛ք ինձանից, ես երբեք չեմ ճանաչել ձեզ»: Ոչ թե, «ես
ճանաչում էի ձեզ»: Քանի որ հենց նա ճանաչի ձեզ,
ինչպես նշեցի ավելի վաղ, դա հավիտենական է:
Դա հավերժական է:
Հենց որ նա ճանաչի ձեզ, դուք կփրկվեք ընդմիշտ:
Բայց նա կասի. «Հեռացի՛ր ինձնից,
Ես երբեք չեմ ճանաչել քեզ»: Եթե դուք գնաք դժոխք, դրա պատճառը կլինի այն, որ նա երբեք չի ճանաչել ձեզ: Հենց որ ճանաչի,
արդեն կճանաչի: Դա նման է, ինչպես
իմ երեխաները միշտ կլինեն իմ երեխաները: Երբ
ծնվեք կրկին, երբ նրա երեխան լինես, միշտ կլինես նրա երեխան: Կլինես
ընտանիքի սպիտակ ագռավը: Կլինես մեկը,
ով զրկանքներ է կրում Աստծո կողմից միայն այս երկրի վրա:
Դուք կարող եք փչացնել ձեր կյանքն այստեղ,
բայց չեք կարող դա փչացնել: Դուք փրկված եք:
Կատարված գործարք է: Այսպիսով, սա էր հիմնականը,
որ ուզում էի ներկայացնել ձեզ
կյանքնի վերջի մասին: Եվ մենք փրկության կամ
կյանքի վերջի մասին հարցերի համար
ունենք ընդամենը մի քանի րոպե:
Սիրելի՛ Հիսուս, ես գիտեմ, որ ես մեղավոր եմ:
Գիտեմ, որ արժանի եմ դժոխք գնալու,
բայց հավատում եմ, որ Դու մահացել ես
խաչի վրա ինձ համար և հարություն առել նորից:
Խնդրում եմ փրկի՛ր ինձ հիմա և
հավերժական կյանք տու՛ր: Ես միայն վստահում եմ քեզ` Հիսուսին: Ամեն:
|