Ավելի քան 4000 տարի առաջ Աստված Միջագետքում հայտնվեց Աբրահամին և ասաց նրան. «Հեռացի՛ր քո երկրից, քո ցեղից և քո հոր տնից և գնա՛ այն երկիրը, որը ցույց կտամ քեզ: Քեզ մեծ ցեղի նախահայր պիտի դարձնեմ»: Աբրահամը լսեց Տիրոջը և եկավ խոստացված Քանանի երկիրը, որտեղ ապրեց իր որդու՝ Իսահակի և թոռան՝ Հակոբի հետ, ով հետագայում անվանափոխվեց Իսրայելի:
Իսրայելը և իր 12 որդիները գնացին Եգիպտոս, քանի որ Քանանի երկրում սով էր, և այնտեղ նրանք մեծ ցեղի վերածվեցին: Եգիպտացիները իրենց վտանգված էին զգում հզոր Իսրայելի հետ կողք կողքի ապրելիս, և նրանք ստրկացրեցին նրանց և նրանց կյանքը ծանր գերությամբ դառնացրին: 430 տարի Եգիպտոսում ապրելուց հետո Մովսեսը ազատեց նրանց գերությունից, հետո նրանք անցան Կարմիր ծովը և գնացին Արաբական երկիր, որտեղ նրանք Սինա լեռան վրա ստացան Աստծո օրենքը:
Իսրայելացիների սերնդին, որը Մովսեսի հետ լքեց Եգիպտոսը, արգելված էր խոստացված երկիր մտնել Աստծո հանդեպ թերհավատության պատճառով: Նրանք 40 տարի թափառեցին ամայության մեջ, մինչև որ մեծացավ նոր սերունդը, որը վստահում էր Տիրոջը, և Հեսուի հետ մտավ խոստացված երկիրը:
Մոտ 400 տարի Իսրայելի 12 ցեղերին իշխում էին Դատավորները՝ համաձայն Մովսեսի օրենքի: Երբ նրանք ցանկություն հայտնեցին այլ ազգերի պես թագավոր ունենալ, Աստված Սավուղին նրանց թագավոր նշանակեց, ով թագավորեց 40 տարի, նրան հաջորդեց Դավիթ թագավորը, ով թագավորեց 40 տարի, և Դավթի որդի Սողոմոնը, ով թագավորեց 40 տարի: Սողոմոնի թագավորության ժամանակ Իսրայելի թագավորությունը իր փառքի գագաթնակետին էր, կառուցվեց առաջին տաճարը, բայց քանի որ ծերության ժամին Սողոմոնը երես թեքեց Աստծուց, Աստված նրան ասաց, որ իր ցեղերից 10-ին իր որդին չի իշխելու:
Սողոմոնի մահից հետո Իսրայելի թագավորությունը մասնատվեց, և հյուսիսային 10 ցեղերին իշխեցին տարբեր չար թագավորներ, ովքեր Դավթի և Սողոմոնի սերունդները չէին: Այս Հյուսիսային թագավորությունը ստացավ Իսրայել անվանումը, և ի վերջո Սամարիան դարձավ դրա մայրաքաղաքը: Ավելի փոքր Հարավային Թագավորությունը հայտնի դարձավ որպես Հուդա՝ Երուսաղեմ մայրաքաղաքով, և այն իշխեցին Դավթի սերունդները: Սկսած 2 Թագավորներ 16-ից Հարավային թագավորության ժողովուրդը հայտնի դարձավ որպես ՞հրեաներ՞՝ Հուդայի թագավորության անվանումից:
Իսրայելի Հյուսիսային թագավորության չարության պատճառով նրանք գահընկեց արվեցին, և նրանց գերի վերցրեցին Ասորիները: Այն իսրայելացիները, որոնք մնացին, խառնվեցին երկիրը գրաված հեթանոս ժողովուրդների հետ: Այս մարդիկ հայտնի են որպես Սամարացիներ, և Հյուսիսային Իսրայելի 10 ցեղերը այլևս երբեք ժողովուրդ չեղան:
Ուրիշ աստվածներին ծառայելու համար Հուդայի հարավային թագավորությունը ի վերջո գերեվարվեց Բաբելոն, և տաճարը ոչնչացվեց, բայց 70 տարի անց հրեաները վերադարձան Հուդա, վերակառուցեցին Երուսաղեմի տաճարը, և շարունակեցին կառավարվել Դավթից սերած թագավորների կողմից:
Քրիստոսի ժամանակ Հուդայի ժողովուրդը հայտնի էր որպես Հրեաստան և գտնվում էր հռոմեացիների իշխանության տակ: Հիսուս Քրիստոսը և իր աշակերտները Հրեաստանում Ավետարան էին քարոզում՝ ձգտելով գտնել Իսրայելի տան կորուսյալ ոչխարներին: Երեքուկես տարի ծառայելուց հետո հրեաները մերժեցին Հիսուսին որպես իրենց Մեսիա, և ստիպեցին հռոմեական կառավարչին խաչել նրան: 3 օր անց նա մեռյալներից հարություն առավ և երևաց իր աշակերտներին, մինչև Երկնային Հոր աջ ձեռքի տակ բարձրանալը:
Հիսուսի խաչելությունից որոշ ժամանակ առաջ նա մարգարեացավ, որ որպես պատիժ իրեն մերժելու համար Երուսաղեմը կայրվի, տաճարը կոչնչացվի, և հրեաները գերության կառնվեն բոլոր ժողովուրդների կողմից: Այս մարգարեությունն իրականացավ մ.թ. 70-ին, երբ ապագա հռոմեական կայսր Տիտոսը գրավեց Երուսաղեմը: Ավելի քան 1800 տարի հրեաները սփռված էին բոլոր ազգերի մեջ:.
Այնուհետև 1948թ.-ին կատարվեց անհավանականը: Հիմնադրվեց Իսրայելի պետությունը, և հրեաները կրկին տիրացան խոստացված երկրին: Շատ քրիստոնյաներ հայտարարում են, որ սա հրաշք է և Աստծո օրհնություն, բայց արդյո՞ք սա իսկապես Տիրոջ կողմից օրհնություն էր, թե՞ սա չար ուժերի գործն էր: Ֆիլմը կտա այս հարցի պատասխանը: