The Bible Way to Heaven (Armenian)
Video
October 12, 2015
Աստվածաշունչն իրականում հստակ է բնութագրում փրկությունը:
Դրա հիմքում այն չէ, թե որքան լավն եք դուք: Շատ մարդիկ
կարծում են, որ նրանք բավականին լավն են,
և նրանք կհասնեն երկինք, քանի որ նրանք բավականին լավն են:
Սակայն Աստվածաշունչն ասում է.
«Որովհետև բոլորն էլ մեղք գործեցին և զրկուած են Աստուծոյ փառքին»:
Աստվածաշունչն ասում է.
«Քանի որ գրուած է, կա ոչ արդար, ոչ, ոչ ոք»:Ես արդար չեմ:
Դուք արդար չեք: Եվ եթե
մեր բարությունը մեզ երկինք հասցներ,
մեզանից ոչ ոք չէր գնա:
. Խոստովանի՛ր, որ մեղավոր ես:
Աստվածաշունչը նույնիսկ ասում է Հայտնություն : -ում. Իսկ վախկոտների, անհավատների, կեղտոտ
ու գարշելի մարդկանց, մարդասպանների,
պոռնիկների, ոգեհարցների, կռապաշտների
և բոլոր ստախոսների բաժինը
կրակով ու ծծմբով այրվող լճում կլինի։ Սա է երկրորդ մահը»։
Ես ստել եմ նախկինում: Բոլորն են ստել նախկինում:
Մենք բոլորս էլ մեղք ենք գործել և սուտ խոսելուց
ավելի վատ բաներ արել:
Եկե՛ք ընդունենք դա: Մենք բոլորս արժանի՛ ենք դժոխքին:
. Գիտակցի՛ր պատիժը մեղքի համար:
Բայց Աստվածաշունչն ասում է. Բայց Աստված իր սերն է
դրսևորում մեր հանդեպ նրանով,
որ Քրիստոսը մահացավ մեզ համար,
երբ մենք դեռ մեղավորներ էինք։
Այսպիսով, Հիսուս Քրիստոսը եկավ այս երկիր, քանի որ նա սիրում է մեզ:
Աստվածաշունչն ասում է, որ նա հայտնի Աստծո
մարմնավորումն է: Աստված
մարդկային տեսք է ընդունել: Նա ապրել է անմեղ կյանքով: Նա
որևէ մեղք չի գործել: Իհարկե, նրան ծեծի ենթարկեցին,
թքեցին նրա վրա և խաչեցին:
Աստվածաշունչն ասում է, որ, երբ նա եղել է այդ խաչի վրա, Նա է կրել մեր մեղքերը իր մարմնի վրա:
Այնպես որ, ամեն մեղք, որ դուք երբևէ գործել եք,
ամեն մեղք, որ ես երբևէ գործել եմ, այն էր, ասես Հիսուսը
գործած լիներ: Նա էր պատժվում մեր մեղքերի համար:
Իհարկե, վերցրին նրա մարմինը, երբ նա
մահացավ, նրան թաղեցին գերեզմանի մեջ,
և Նրա հոգին իջավ դժոխք երեք օր և
երեք գիշեր (Գործք .): Երեք օր անց, Նա կրկին բարձրացավ մեռելներից: Նա ցույց տվեց,
աշակերտներին իր ձեռքերի անցքերը:
Աստվածաշունչն իրականում հստակ ասում է, որ Հիսուսը մահացել է բոլորի փոխարեն:
Այն ասում է, որ նա մահացավ ոչ թե մեր
մեղքերի համար միայն, այլ նաև ամբորղջ աշխարհի մեղքերի համար:
Բայց կա մի բան, որ մենք պետք է անենք,
որպեսզի փրկվենք: Աստվածաշնչում այդ հարցը գրված է
Գործք -ում: «Տերե՛ր,
ի՞նչ պիտի անեմ, որ փրկվեմ»։Նրանք էլ ասացին.
«Հավատա՛ Տեր Հիսուսին և կփրկվես՝ դու և քո տունը»։ Եվ այդքանը: Նա չի ասել.
«Միացի՛ր եկեղեցուն, և կփրկվես: Մկրտվի՛ր, և
և կփրկվե՛ս: Լավ կյանքով ապրի՛ր, և կփրկվես:
Ապաշխարի՛ր բոլոր մեղքերիդ համար,
և կփրկվես«:
Ո՛չ: Նա ասել է.«Հավատա՛»:
. Հավատա՛, որ Հիսուսը մահացավ, թաղվեց և բարձրացավ կրկին ձեզ համար:
Նույնիսկ Աստվածաշնչի ամենահայտնի խոսքում,
որ գրված է ներքևի մասում,
այնքան հայտնի է,
որ բոլորը լսել են այն: Հովհաննես ::
Որովհետև Աստուած այնպէս սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուաւ: Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի,
այլ յաւիտենական կեանքն ունենայ։ Հավիտենական նշանակում է հավիտենական:
Նշանակում է ընդմիշտ: Հիսուսն ասել է. և ես յաւիտենական
կեանք եմ տալիս նորանց, և
նորանք յաւիտեան չեն կորչիլ,
և ոչ ով չի յափշտակիլ նորանց իմ ձեռիցը։
Աստվածաշունչն ասում է Հովհաննես :-ում: Ճշմարիտ ասում եմ ձեզ.
Ինձ հաւատացողը յաւիտենական կեանք ունի
Այնպես որ, եթե հավատում եք Հիսուս Քրիստոսին,
Աստվածաշունչն ասում է, որ հավիտենական կյանք կունենաք:
Կապրեք հավերժ: Չեք կարող կորցնել ձեր փրկությունը:
Դա հավերժական է: Դա հավիտենական է:
Երբ դուք փրկվեք, երբ դուք հավատաք Նրան,
կփրկվեք ընդմիշտ,
երբեք չեք կորցնի ձեր փրկությունը:
Նույնիսկ եթե ես դուրս գնայի և սարսափելի մեղք գործեի,
Աստված կպատժի ինձ դրա համար այս երկրի վրա:
Եթե ես դուրս գնայի և սպանեի ինչ-որ մեկին, Աստված
պիտի համոզված լինի, որ ես կպատժվեմ:
Կգնամ բանտ կամ ավելի վատ, կդատապարտվեմ
մահապատժի, կամ ինչով որ այս երկիրը պատժի ինձ:
Աստված պիտի համոզված լինի, որ
ես կկրեմ իմ պատիժը:
Բայց ես չեմ գնա դժոխք: Ինչ էլ որ անեի,
դժոխք չէի գնա, որովհետև ես փրկված եմ:
Իսկ եթե գնայի դժոխք, ուրեմն Աստված ստել էր, քանի որ Նա
խոստացել էր, որ ով որ հավատա իրեն,
կունենա հավիտենական կյանք: Նա ասաց.
(Հովհաննես .) և ամեն, ով որ կենդանի է և ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ:
Աստվածաշնչում կան մարդկանց
բազմաթիվ օրինակներ, ովքեր իսկապես վատ բաներ են արել,
սակայն գնացել են երկինք: Ինչպե՞ս:
Քանի որ նրանք այդքան լա՞վն էին: Ո՛չ: Որովհետև նրանք
հավատացին Տեր Հիսուս Քրիստոսին:
Նրանց մեղքերը ներված են: Այլ մարդիկ, ովքեր ապրել են
ավելի լավ կյանքով աշխարհի աչքերով,
կամ գուցե նույնիսկ իսկապես իրենք ապրել են լավ կյանք, բայց
նրանք չեն հավատում Քրիստոսին,
նրանք կգնան դժոխք և կպատժվեն իրենց մեղքերի համար:
. Վստահի՛ր միայն Քրիստոսին` որպես քո Փրկչի:
Եվ թույլ տվեք ավարտել այս մտքով, մի բան,
որ ցանկանում էի ասել այսօր:
Կար մի հարց, որ Հիսուսին իր
աշակերտներից մեկն է հարցրել: Այդ հարցն էր.
Շատե՞րը կփրկվեն: Լավ հարց է, չէ՞:
Մարդկանց մեծ մա՞սը կփրկվի:
Թե՞ քչերը կփրկվեն: Ո՞վ է այստեղ կարծում,
որ մարդկանց մեծ մասն այս աշխարհում
երկինք կհասնեն: Կռահեք, թե
պատասխանն ի՞նչ էր: Նա Մատթեոսի -ում ասել է.
(Մատթեոս : -) Նեղ դռնով ներս մտեք, որովհետև
լայն է և ընդարձակ այն ճանապարհը,
որը դեպի կործանում է տանում, և
շատերն են դրանով գնացողները,
մինչդեռ նեղ է այն դուռը և
նեղվածք այն ճանապարհը,
որը դեպի կյանք է տանում, և
քչերն են այն գտնողները։
(Մատթեոս : -) Ոչ թե ամեն ոք, որ ինձ
«Տե՛ր, Տե՛ր» է ասում, կմտնի երկնքի
թագավորությունը, այլ նա, ով կատարում է
իմ Հոր կամքը, որ երկնքում է։
Շատերը կասեն ինձ այն օրը. «Տե՛ր, Տե՛ր,
չէ՞ որ քո անունով մարգարեացանք,
քո անունով դևեր հանեցինք և քո անունով
շատ զորավոր գործեր արեցինք»։
Բայց այն ժամանակ նրանց հայտնապես կասեմ.
«Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Հեռացե՛ք ինձանից, դո՛ւք, անօրենությո՛ւն գործողներ»։
Առաջին հերթին, այս աշխարհի մեծամասնությունը
նույնիսկ չի պնդում, թե հավատում է Հիսուսին: Բարեբախտաբար,
այս լսարանում մեծամասնությունը պնդում է,
որ հավատում է Հիսուսին: Բայց աշխարհի մեծամասնությունը
չի հավակնում հավատալ Հիսուսին: Բայց Աստված զգուշացրել է,
որ նույնիսկ նրանց մեջ, ովքեր պնդում են, որ հավատում են
Հիսուսին, նույնիսկ նրանց մեջ, ովքեր
կոչում են նրան Տեր, կասեն նրան. «Մենք արել ենք
այս բոլոր հրաշալի գործերը: Ինչու՞ փրկված չենք»:
Նա կասի. «Հեռացե՛ք ինձանից,
ես երբեք չե՛մ ճանաչել ձեզ»: Դա այն պատճառով,
որ փրկությունը գործերով չէ: Եվ եթե դուք
վստահեք ձեր սեփական աշխատանքներին, որ փրկեն ձեզ,
եթե դուք կարծում եք, որ կգնաք երկինք, քանի որ
մկրտվել եք, կամ, եթե կարծում եք.
«Դե, ես կարծում եմ, որ պետք է լավ ապրել»: Ես կարծում եմ,
պետք է պահել պատվիրանները փրկվելու համար:
Կարծում եմ, պետք է գնալ եկեղեցի: Կարծում եմ,
պետք է հետ կանգնել մեղքերից ...
«Եթե դուք ապավինում եք ձեր գործերին, Հիսուսը
մի օր ձեզ կասի. «Հեռացի՛ր ինձնից,
ես երբեք չեմ ճանաչել քեզ»: Պետք է
հավատ ունենալ այն ամենում, ինչ արել ես:
Պետք է դնել հավատը, ինչ Հիսուսն արել է
խաչի վրա, երբ մահացել է ձեզ համար,
թաղվել և հարություն առել: Դա ձեր տոմսն է դեպի
երկինք: Եթե վստահում ես.
«Օ՜, ես կգնամ երկինք, քանի որ ես լավ
քրիստոնյա եմ և այսպիսի հրաշալի բաներ եմ անում»: Նա կասի.«Հեռացի՛ր ինձանից»:
և ուշադրություն դարձրեք, թե նա ինչ ասաց. «Հեռացե՛ք ինձանից, ես երբեք չեմ ճանաչել ձեզ»: Ոչ թե, «ես
ճանաչում էի ձեզ»: Քանի որ հենց նա ճանաչի ձեզ,
ինչպես նշեցի ավելի վաղ, դա հավիտենական է:
Դա հավերժական է:
Հենց որ նա ճանաչի ձեզ, դուք կփրկվեք ընդմիշտ:
Բայց նա կասի. «Հեռացի՛ր ինձնից,
Ես երբեք չեմ ճանաչել քեզ»: Եթե դուք գնաք դժոխք, դրա պատճառը կլինի այն, որ նա երբեք չի ճանաչել ձեզ: Հենց որ ճանաչի,
արդեն կճանաչի: Դա նման է, ինչպես
իմ երեխաները միշտ կլինեն իմ երեխաները: Երբ
ծնվեք կրկին, երբ նրա երեխան լինես, միշտ կլինես նրա երեխան: Կլինես
ընտանիքի սպիտակ ագռավը: Կլինես մեկը,
ով զրկանքներ է կրում Աստծո կողմից միայն այս երկրի վրա:
Դուք կարող եք փչացնել ձեր կյանքն այստեղ,
բայց չեք կարող դա փչացնել: Դուք փրկված եք:
Կատարված գործարք է: Այսպիսով, սա էր հիմնականը,
որ ուզում էի ներկայացնել ձեզ
կյանքնի վերջի մասին: Եվ մենք փրկության կամ
կյանքի վերջի մասին հարցերի համար
ունենք ընդամենը մի քանի րոպե:
Սիրելի՛ Հիսուս, ես գիտեմ, որ ես մեղավոր եմ:
Գիտեմ, որ արժանի եմ դժոխք գնալու,
բայց հավատում եմ, որ Դու մահացել ես
խաչի վրա ինձ համար և հարություն առել նորից:
Խնդրում եմ փրկի՛ր ինձ հիմա և
հավերժական կյանք տու՛ր: Ես միայն վստահում եմ քեզ` Հիսուսին: Ամեն:
|